Եգիպտոսում ձերբակալել են թուրքական «Anadolu» գործակալության Կահիրեի գրասենյակի 4 աշխատակցի

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկրում թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության գրասենյակի 4 աշխատակցի: Ձերբակալությունը տեղի է ունեցել «Anadolu»-ի՝ Կահիրեում գտնվող գրասենյակում. հաղորդում է ermenihaber-ը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածներից մեկը Թուրքիայի քաղաքացի է (գործակալության Կահիրեի գրասենյակի ֆինանսական ու կազմակերպչական գործերի պատասխանատու Հիլմի Բալջը): Ոստիկանությունը ձերբակալությունից առաջ խուզարկություն է իրականացրել գրասենյակում, առգրավել աշխատակիցների բջջային հեռախոսներն ու համակարգիչները:

Ձերբակալության ու խուզարկության պատճառը հայտնի չէ, քանի որ այդ մասին Եգիպտոսի պատկան մարմինները դեռևս որևէ հայտարարություն չեն արել:

Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Եգիպտոսի ոստիկանության գործողությունները:

«Anadolu գործակալության նկատմամբ իրականացված բռնի գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Եգիպտոսի իշխանությունների անհանդուրժողական վերաբերմունքը մամուլի նկատմամբ և ժողովրդավարության անմխիթար վիճակն այդ երկրում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ թուրքական կողմը սպասում է գործակալության ձերբակալված աշխատակիցների անհապաղ ազատ արձակմանը: