Հեղաշրջման փորձի արտահոսքը եղել է Սերժ Սարգսյանի միջոցով, քանի որ վարչապետի ռուսների թեկնածուն Վանեցյանն էր, ոչ թե իր փեսան. Պետրոս Մակեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը տեղեկություն հրապարակեց, թե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հեղաշրջման փորձ է արել Արա Սաղաթելյանի ու Միքայել Մինասյանի դրդմամբ, սակայն ԱԱԾ-ն որևէ մեկնաբանություն այդ առիթով չունի, ասաց, թե հեղաշրջման փորձը բացահայտվեց, որովհետև Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի ծրագրերի մեջ չէր մտնում, որ վարչապետ դառնար Արթուր Վանեցյանը, մինչդեռ ինքն էր այդ ժամանակ վարչապետի՝ ռուսների թեկնածուն։

«Դրա համար ինֆորմացիայի արտահոսք եղավ և բացահայտվեց։ Եթե Միքայել Մինասյանը լիներ վարչապետի թեկնածուն, պարզ է, որ չէր բացահայտվելու»,- ասաց Մակեյանը՝ հավելելով. «Ցանկացած իշխանափոխություն պետք է ինչ-որ ձևով համաձայնեցվի դրսի հետ: Տվյալ պարագայում ռուսներն են դուրսը։ Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը ռուսների հետ ունեն պրոբլեմ։ Վստահ եմ, որ մեծ փողերով Սերժը կհաղթահարի այդ խնդիրը, և հերթական հեղաշրջման փորձը սպասելի է»։

Չբացահայտելով իր աղբյուրը՝ Պետրոս Մակեյանը մանրամասնեց, որ Միքայել Մինասյանն աներոջ միջոցով կանխել է հեղաշրջումը, որովհետև ինքը չի եղել ՀՀ վարչապետի՝ ռուսների թեկնածուն։ «Եթե վարչապետի թեկնածուն լիներ Միքայել Մինասյանը, այդ հեղաշրջումն ի կատար կածվեր։ Ոստիկանության ու ԱԱԾ-ի միջոցով կարող էին գնալ հեղաշրջման»,- նշեց Մակեյանը։

Ըստ նրա՝ հեղաշրջման փորձեր դեռ կլինեն, որովհետև ռուսները չեն վստահում այս իշխանություններին. «Համագործակցում են, բայց վստահության պակաս կա, ինչքան էլ հավատարմության երդում տան, ռուսների մոտ կա թերահավատություն։ Այդ պատճառով մենք հերթական հեղաշրջումներին պետք է սպասենք։ Վստահ եմ, որ եթե Փաշինյանի վարկանիշն իջնի շատ ցածր, հնարավոր է՝ ուժային մեթոդներով հեղաշրջում անեն, որին հինգերորդ շարասյունը, Քոչարյանը միշտ պատրաստ է։ Իսկ քանի դեռ բարձր է Փաշինյանի վարկանիշը, կա ժողովրդի աջակցությունը, նրանք, բնականաբար, պետք է դիմեն պալատական հեղաշրջման տարբերակին»։

Արթուր Վանեցյանը, մինչդեռ, ոչ միայն հերքում է հեղաշրջման մասին մեղադրանքը, այլև սկսել է այլ թեմաների շուրջ ակտիվ մեկնաբանություններով հանդես գալ, օրինակ՝ ծննդատների փակման: Այսօր նաև հայտարարել է, որ հրաժարականի ժամանակ իր զգուշացումը վերաբերում էր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Վանեցյանն այսօր հայտ է ներկայացնում քաղաքական դաշտ մտնելու, ունի լուրջ կոմպրոմատներ քաղաքական բոլոր գործիչների, ուժերի դեմ։ Դա վտանգավոր գործընթաց է, որովհետև ժամանակին Սերժ Սարգսյանն ինքն էլ կոմպրոմատներով մտավ քաղաքական դաշտ և հասավ նախագահի պաշտոնին։ Նույն սցենարը կրկնվելու է»,- նշեց Մակեյանը։

Նա մեծ սպասելիքներ չունի իշխանության նախաձեռնած Սահմանադրության փոփոխություններից, քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ էլ իրենց առաջարկները հաշվի չեն առնվել և ռեալ քայլեր չեն արվել քաղաքական դաշտի առողջացման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Փաշինյանի աջակիցը կոչ արեց նրա իշխանությանը՝ սթափվել ու ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, քանի որ հեղափոխությամբ իշխանության եկած անփորձ երիտասարդների ներուժը, ըստ Պետրոս Մակեյանի, չի բավականացնում երկրի մարտահրավերներին դիմակայելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան