«Բարի մամա» ՀԿ-ի հետ մեր մեկ տարվա համագործակցությունը արդյունավետ էր. Զարուհի Բաթոյանն այցելել է «Բարի տնակ»

Լուրեր

11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Բարի մամա» հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոն։

«Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին, քննարկել համագործակցության հեռանկարները։

«Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանը ներկայացրել է կենտրոնի արձանագրած հաջողությունները՝ կարևորելով առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև լքված երեխաների և կենսաբանական ծնողների վերամիավորմանը նպաստելու՝ կենտրոնի առաքելությունը։

Զարուհի Բաթոյանը կարևորել է առողջական խնդիրների և հաշմանդամության պատճառով մանկալքության կանխարգելման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Բարի մամա» ՀԿ միջև կնքված հուշագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը և առանձնացրել դրանցից մի քանիսը.

«Այս մեկ տարվա ընթացքում մշակվել է առողջական խնդրով երեխա սպասող ռիսկային խմբի հղիների հետ աշխատելու մեխանիզմ, ստեղծվել է մանկալքության գծով թեժ գիծ` հատուկ հղիների և այն ընտանիքների համար, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք: Երևանում, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կազմակերպվել են մի քանի միջոցառումներ և իրականացվել է քարոզարշավ՝ հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու նպատակով, վերապատրաստվել և համալրվել է «Բարի մամա» ՀԿ արագ արձագանքման խումբը: Բացի այդ, ստեղծվել է առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների փոխաջակցման ցանց, մշակվել է «Բարի տնակ» ներառական կենտրոն-ապաստարանի, ծննդատների և հիվանդանոցների, ինչպես նաև այլ ՀԿ-ների և հաստատությունների փոխաջակցման մեխանիզմ, մշակվել է հաշմանդամությամբ ծնված երեխաների մայրերի 1-2 շաբաթ տևողությամբ հոգեբանական աջակցության ծրագիր, կազմակերպվել են աշխատաժողովներ՝ մանկալքության խնդիրները և հիմնական պատճառները հասկանալու և երևույթը կանխելու նպատակով և այլն»,- ասել է նախարարը և տեղեկացրել, որ առաջիկա ամիսներին մանկալքության կանխարգելման և ծնողներին երեխայի առողջական խնդիրների մասին տեղեկացնելու նրբությունների թեմայով վերապատրաստվելու են Երևանի, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բուժհաստատությունների անձնակազմերը:

Նախարարը ուրախությամբ նշել է, որ այս նպատակներից մի քանիսը իրականություն դարձնելու համար նախաձեռնությանը միացել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Նշենք, որ «Բարի տնակը» գործում է որպես թերապիաների կենտրոն և ապաստարան՝ առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների և մայրերի համար»,- ասված է հաղորդագրությունում: