Ոստիկանները բացահայտել են Սարուխան գյուղի տներից մեկից 1,7 մլն դրամի ոսկեղենի գողությունը

Լուրեր

11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի ոստիկանները բացահայտել են հունվարի 7-ին Սարուխան գյուղի տներից մեկից 1,7 մլն դրամի ոսկեղենի գողությունը։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 7-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարուխան գյուղի տներից մեկից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, պարզել` տուն ինչպես են մտել, որտեղից, ինչ գողացել: Տանտերերն ընդամենը մի քանի ժամ էին տնից բացակայել, որի ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, ննջասենյակի պահարանից հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս:

Քրեական հետախույզները արձանագություններ կազմելուց հետո, գողությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ անցկացրին: Անհրաժեշտ էր պարզել, թե, ընտանիքի անդամներից բացի, էլ ով կարող էր իմանալ, որ նրանք բացակայելու են տնից: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները և վարկածը, որ հանցամիտը համագյուղացիներից կարող է լինել` շուտով հաստատվեց: Համատեղ միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ գողությունը կատարել է նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ: Հունվարի 13-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և խոստովանել կատարածը: Պարզվել է, որ հունվարի 10-ին նա զարդերի մի մասն իրացրել է Երևանի ոսկու շուկաներից մեկում:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: