ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը չեղարկելու միջնորդությունը
Հասարակություն
14.01.2020 | 21:00Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը, որով առաջարկվում էր չեղարկել Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասացին ՀՔԾ-ից: