Ոստիկանությունը բերման է ենթարկել 5 տարի առաջ մահվան ելքով վրաերթ կատարած անձին

Լուրեր

11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հինգ տարի առաջ Երևան-Աբովյան ճանապարհին 76-ամյա մի տղամարդու մահվան ելքով վրաերթի ենթարկած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեպքը հինգ տարի առաջ էր կատարվել: 2015 թվականի սեպտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ կոտրվածքներով ու պատռված վերքերով իրենց մոտ 76-ամյա մի տղամարդ է տեղափոխվել: Ոստիկանները մեկնել էին հիվանդանոց: Սակայն տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր, իբր վնասվածքը ստացել է իր անզգուշության հետևանքով, Երևան-Աբովյան ճանապարհին, ավտոկայանի մոտ ընկնելիս:

Հաջորդ օրը բաժնում նույն անձի վերաբերյալ նոր ահազանգ էր ստացվել, որի բովանդակությունն արդեն այլ էր․ տղամարդը մահացել էր: Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների և դատաբժշկական փորձաքննության եզրակացության համադրությամբ իրավապահները պարզեցին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևան-Աբովյան ճանապարհին, տուժողը վնասվածքը ստացել է ` վրաերթի ենթարկվելու հետևանքով: Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Ստեղծվեց օպերատիվ-քննչական խումբ: Անհայտ վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ, իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին:

2016 թվականի հունիսի 16-ին, որպես մեղադրյալ ներգրավվող անձի ինքնությունը հայտնի չլինելու հանգամանքով պայմանավորված, նախաքննական մարմինը որոշում կայացրեց կասեցնել քրեական գործով վարույթը: Դեպքից 5 տարի անց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի իր մեքենայով քաղաքացուն հնարավոր է վրաերթի ենթարկած լինի Ավանի 50-ամյա մի բնակիչ: Հունվարի 11-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին ու խոստովանեց կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: