Եղվարդի ծննդատան հետ կապված քննարկում ենք, ժամանակ կտրվի․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզպետի հետ խոսել եմ այստեղ գալուց առաջ և գիտեմ, թե ինքն ինչ է հայտարարել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Եղվարդ՝ հանդիպելու «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ։

Նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր կարծիքով՝ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի։

«Մենք հիմա քննարկում ենք՝ արդյոք արժի՞ «Նաիրի» ԲԿ-ին ևս ինչ-որ ժամանակով մորատորիումի նման ինչ-որ մի բան անենք, որ հասկանանք՝ իրենք, ի վերջո, 150-ի կձգտեն, կհասնե՞ն, թե՝ չէ։ Նմանատիպ բանակցություններ վարվում են նաև մյուսների հետ, որոնք որ ռեալ հնարավոր է, որ այդ մինիմալին հասնեն։ Մենք 10 ծնունդ ընդունողի հետ վստահաբար նման բանակցություն չենք կարող տանել»,- ասաց նախարարը։

Թորոսյանը, սակայն, նկատեց, որ միայն թվով չի կարող լինել, պետք է լինի պահանջ-պայմանների կատարում։ «Եթե չկա վիրահատարան, ինտենսիվ թերապիա ևայլն դրա մասին խոսք չի կարող լինել, ինչքան ճանապարհ էլ ուզում են փակել, դա սկզբունք է, որը մեր քաղաքացիների առողջության պահպանությանն է միտված»,- նկատեց Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։