Հանձնաժողովի նիստին 15 անդամից ներկա է վեց պատգամավոր
Այս պահին Ազգային ժողովում ընթանում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Օրակարգում քննարկվում է արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթը։
Ուշագրավ է, որ նիստին մասնակցում է հանձնաժողովի 15 անդամներից ընդամենը վեցը։ Հանձնաժողովին ներկա պատգամավորները չկարողացան նշել, թե ինչու են իրենց գործընկերները բացակայում։