Հունաստանի արտգործնախարար. «Պետք է անվավեր ճանաչվի Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագիրը»

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Նիկոս Հրիստոդուլիդիսի հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում անդրադարձել է լիբիական վերջին զարգացումներին. գրում է ermenihaber-ը։

Դենդիասը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հարցը: Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Հրիստոդուլիդիսը անդրադառնալով թեմային, համոզմունք է հայտնել, որ հակազդելու են Թուրքիայի այս ջանքերին:

Հրիստոդուլիդիսի փոխանցմամբ` Կիպրոսի հարցի լուծումը դրական ազդեցություն կթողնի հույն-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանի իրավիճակի և Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների վրա:

Այնուհետև Դենդիասը նշել է, որ Հունաստանի համար Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված համաձայնագիրն առ ոչինչ է և անվավեր: Նախարարի խոսքով` առաջիկայում այդ թեմայով հանդիպումներ է ունենալու Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի ղեկավարության հետ:

«Այդ հարցը քննարկելու ենք Միջերկրական ծովի և Ծոցի բոլոր երկրների, ինչպես նաև ԵՄ-ի մեր գործընկերների հետ:  Սա մեր առաջնահերթություններից է»,-ասել է Դենդիասը:

Հունաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված  համաձայնագիրն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքն ու Միջերկրական ծովի երրորդ երկրների ինքնիշխանությունը:

«Այս համաձայնագիրը չունի որևէ իրավական հիմք և ապակայունացնում է իրավիճակը թե Լիբիայում և թե տարածաշրջանում»: