Ստամբուլի քաղաքապետ, թե՞ Թուրքիայի գործող նախագահ. ո՞ւմ կընտրեն Թուրքիայի քաղաքացիները որպես երկրի ղեկավար

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Թուրքական «Artıbir» սոցհետազոտությունների կենտրոնը ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու, թե Թուրքիայի քաղաքացիները նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչներից ում են նախընտրում ձայն տալ. գրում է ermenihaber-ը:

Սոցհարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Եթե այս շաբաթ տեղի ունենան նախագահական ընտրություններ, ո՞ւմ կտաք ձեր ձայնը»:

Հարցման մասնակիցների 45.4 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ 34.6 տոկոսը նախապատվությունը տվել է Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուին:

Մասնակիցների միայն  8.6 տոկոսն է նշել, որ նախագահի պաշտոնում տեսնում է քրդամետ ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, որը հիմա բանտում է:

Նշյալ սոցհարցման ժամանակ մասնակիցներին տրվել է նաև Ստամբուլի ջրանցքի կառուցման վերաբերյալ հարց: Նրանց 54.2 տոկոսը դեմ է արտահայտվել ջրանցքի կառուցմանը, իսկ 42.4 տոկոսը՝ կողմ: