Ամերիկացի իրանցիները դեմ են պատերազմին

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Ամերիկայի իրանցիները կիրակի օրը մայրաքաղաք Վաշինգտոնում և Լոս Անջելեսում հարգանքի տուրք են մատուցել ուկրաինական խոցված ինքնաթիռի ու Իրանում ցույցերի ժամանակ սպանված զոհերի հիշատակին: Նրաք նաև դեմ են խոսել պատերազմին. գրում է amerikayidzayn.com-ը:

Մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում կրակի օրը հավաքված մի խումբ ամերիկացի իրանցիներ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ովքեր զոհվել են ուկրաինական ինքնաթիռի խոցման և Իրանում հակակառավարական ցույցերի արդյունքում:

«Մարդիկ չեն ուզում այլևս այս իշխանությանը: Ղասիմ Սոլեյմանին էլ ահաբեկիչ էր»,- ասում է ամերիկաիրանցի Լիլին:

«Այնտեղ եթե դուրս գաք, մասնակցելու փողոցային բողոքի ցույցի, ապա կարող եք կամ սպանվել կամ ձերբակալվել: Այս մարդիկ շատ խիզախ են»,- նշում է մեկ այլ ցուցարար` Մոնիրը:

ԱՄՆ նախագահ Թրամփն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին թվիթերյան գրառման միջոցով: Ցուցարարները երախտագիտություն են հայտնում ԱՄՆ նախագահին, բայց դեմ են ռազմական բախմանը:

«Շատ հաճելի է նրա կողմից թվիթերում գրառումները պարսկերեն և անգլերեն կատարելը, սակայն ուզում ենք նրան ասել, որ դեմ ենք պատերազմին»,- նշում է ամերիկացի իրանցի ցուցարար Ֆարամարզ Զաֆին:

Ամերիկացի իրանցիների մեկ այլ խումբ հավաքվել էր Լոս Անջելեսում: Նրանցից շատերը բարձրաձայնում էին ընդդեմ ներխուժմանը Իրան:

«Կարևոր է գիտակցել, որ Իրանում մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում: Մարդիկ այնտեղ պայքարում են հանուն իրենց ազատության: Մեզ պետք չեն փրկիչներ: ԱՄՆ-ին չի հետաքրքրում մեր ճակատագիրը»,- ասում է իրանական ծագումով ամերիկացի Համութ Դոլաթշահին:

Այս վերջին օրերին հրապարակվել են մի շարք տեսանյութեր Թեհրանից, ուր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Այստեղ հնչում են հակակառավարական կոչեր: