Թուրքիայում հայ զինվորին սպանած անձը դատապարտվել է մոտ 17 տարվա ազատազրկման

Լուրեր

19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:22
«Լսել ենք՝ հավ ու խոզ եք նվիրում»․ ըստ ՀԿԿ-ի՝«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ընտանի կենդանիներ է բաժանել
19.06.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դիմում է ներկայացրել ՍԴ // ՔՊ-ն նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը չի փոխել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 15:02
Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ․ ՃԴՀ
19.06.2026 | 14:46
Հունիսի 21-24-ը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
19.06.2026 | 14:32
Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով․ Ալխաս Ղազարյանը՝ Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 14:20
«Ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել»․ ձերբակալված Ռուբեն Հակոբյանն արդեն Քննչական կոմիտեում է
19.06.2026 | 14:05
Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի
19.06.2026 | 13:56
Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում
19.06.2026 | 13:47
Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
19.06.2026 | 13:42
Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:34
Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել
19.06.2026 | 13:30
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
19.06.2026 | 13:22
Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:14
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարտավոր է որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
Բոլորը

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային  զինծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել. գրում է ermenihaber-ը:

Սևակի ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Աղաօղլուին կալանավորել են դատական նիստի ժամանակ:  Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018թ.:

Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:

2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն արաքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Եվ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:

Սակայն Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքարկման հայցը:

Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո  երկրում  վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, Սևակի գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ:

Հիշեցնենք, որ  Սևակ Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա: