«Նիկոլ Փաշինյանի՝ «գժի թղթի» կեղծ լուրը ԱԱԾ-ն է տարածել՝ որոշ քրեական հեղինակությունների հետ միասին»․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը  զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

Պարո՛ն Իոաննիսյան, վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» գլխագրով հոդված։ Անհայտ հեղինակը պնդում է անում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավ է իրականացվում, այն համակարգում և ներշնչում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նա վճարում է։ Ըստ Ձեզ՝ իրականության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ այս տեղեկատվությունը։

-Ես ոչ միայն հակված եմ ամբողջությամբ հավատալու այդ հրապարակմանը, նաև հակված եմ հավատալու, որ այդ գործունեությունը սկսվել է դեռևս Վանեցյանի պաշտոնավարման օրոք։ Ես ուղղակի պետք է հիշեցնեմ, որ այդ մասին ես ասել եմ դեռևս կես տարի առաջ։ Առաջին անգամ ես ասել եմ, որ Վստրեչի Ապերը փաստացի Արթուր Վանեցյանի շահերի առաջմղմամբ է զբաղվում լրատվամիջոցներում, խոսնակի դերն է տանում դեռևս անցյալ տարվա մայիսին։

-Արթուր Վանեցյանը նշել է, թե անպատասխան չի թողնելու և հրապարակմամբ զբաղվում են փաստաբանները։ Եթե անհերքելի փաստեր ներկայացվեն Վանեցյանի այսօրինակ գործողություններն ապացուցող, և որ նա այս գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից, սա կարո՞ղ է քրեական գործի հարուցման հիմք դառնալ։

-Ինձ թվում է, որ Արթուր Վանեցյանի գործունեության ընթացքում իր կատարած շատ արարքներ քրեական օրենսգրքով արգելված են։ Օրինակ՝ Գարեգին Միսկարյանի հետ կապված պատմությունն է, որի վերաբերյալ ես և իրավապաշտպան Արթուր Սաքունցը նույնիսկ հանցագործության մասին հաղորդում ներկայացրինք՝ այդ աստիճան մեզ համար ակնհայտ էր հանցակազմի առկայությունը։ Չեմ զարմանա, որ Վանեցյանի փիար գործունեության համար ինքը վարչական, պետական, ԱԱԾ-ի ռեսուրսը օգտագործում էր, ի վերջ, քրեական պատասխանատվության ենթարկվի։ Վանեցյանը, ինչպես և Սերժ Սարգսյանը իր անկուշտ ամբիցիաների ձեռքից գնաց։ Երբ մեկ տարի առաջ պարզ դարձավ, որ Արարատ Միրզոյանը դառնալու է խորհրդարանի խոսնակ, Արթուր Վանեցյանը ցանկանում էր զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը։

-Այն, որ այսպիսի պնդում արվում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած և նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցում, արդյոք սա նշանակո՞ւմ է՝ հենց Նիկոլ Փաշինանն ունի այսպիսի տեսակետ, թեև հղում է արվում լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնված փաստերին։

-Վստահ եմ, որ այո։ Ես, իհարկե, մեղմ ասած, Փաշինյանի խոսնակը չեմ, բայց վստահ եմ, որ այո՛, և ես ուրախ եմ, որ ի վերջո, Փաշինյանը համաձայնվեց այն մոտեցման հետ, որ նաև մենք էինք ասում երկար ժամանակ։

-Ծայրից ծայր սուտ որակելով իրեն վերագրվողը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է հրապարակել, ասելով, թե «Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի»։ Արթուր Վանեցյանի հերքման այս տեքստի մասին ի՞նչ կասեք։

-Սյուռ է Վանեցյանից լսել տղամարդկային արժանապատվության մասին։ Պետական կառավարման համակարգում բոլորը գիտեն, թե ոնց էր Վանեցյանը և իր ընտանքի անդամներից ով էր իրեն հիմնականում առաջ տանում։ Սա ուղղակի շատերը գիտեն։ Ինչ վերաբերվում է ընտանիքի հետ կապված հարցերին, Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ կամ առնվազն գիտությամբ ԱԱԾ-ն գնացել էր Դավիթ Սանասարյանի կնոջ աշխատանքի վայր և ապօրինի տեղեկություններ էր հավաքում, գնացել էր Դավիթ Սանասարյանի երեխաների դպրոց և դպրոցում տեղեկություններ էր հավաքում երեխաների մասին, էսպիսի բաներ էր անում, ու հիմա ասում է՝ չէ, ինքը հարգում է այն, որ ընտանիքը չի կարելի խառնել։ Լուրջ չի Վանեցյանի պարագայում խոսել արժանապատվությունից, այնքան լուրջ չէր իր խոսակցությունները սպայի պատվի հետ կապված, երբ ինքը ուղղակի անում էր արարքներ, որոնք սպայի պատվի հետ քիչ կապ ունեն։

Արթուր Վանեցյանը գոնե մի քիչ շնորհակալ պետք է լինի էլի, ո՞վ էր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ-ի՝ Երևանի վարչության պետի տեղակալ, հեղափոխությունը զուտ պատահականությունների բերումով իրեն տվեց հնարավորություն, բարձր պաշտոն, Նիկոլ Փաշինյանը իրեն տվեց գեներալի ուսադիրներ, հանրային հայտնիություն։ Կարո՞ղ է ինքը մեծ արժանիքներ ուներ, որ այդ արժանիքներով հասավ դրան, չէ, դա պատահակություն էր և ինքը պետք է շնորհակալ լինի Նիկոլ Փաշինյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Ալեն Սիմոնյանին և հեղափոխությանը առհասարակ։

Հիմա կուսակցություն է ստեղծում «Տաշիր գրուպի» հետ ասոցացվող Կարեն Կարապետյանի հետ, թող ստեղծի, դա իր իրավունքն է։ Դա տարբեր աղբյուրներից հաստատվող տեղեկատվություն է, նույնիսկ հայտնի է՝ գրասենյակը որտեղ է և այլն։ Կարծես թե գործը դրան է գնում։ Դա իր իրավունքն է, ուզում է՝ թող անի, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։

-Դուք կարծում եք, որ ԱԱԾ-ում շատերը աշխատում են հեղափոխության արժեքների և Նիկոլի Փաշինյանի դեմ․ «Արթուր Վանեցյանին հեռացնելով դա պակասեց, բայց չվերացվեց»: Կարո՞ղ եք փաստեր ու ապացույցներ ներկայացնել, չէ՞ որ վարչապետն ասում է՝ ինքը վստահում է ԱԱԾ-ին։

-Նիկոլ Փաշինյանը նաև Արթուր Վանեցյանին էր վստահում, և այս առումով պետք է ասեմ, որ ԱԱԾ-ում կան մարդիկ ու օղակներ, որոնք աշխատում են հեղափոխության, ժողովրդավարության արժեքների դեմ և ովքեր նույնիսկ աշխատում են վարչապետի դեմ։ Դա շատ ուժեղ արտահայտված է եղել Արթուր Վանեցյանի օրոք։ Դա շատ ավելի քիչ է արտահայտված հիմա, բայց դա կա։ ԱԱԾ-ի միջին վիճակագրական ծառայող էր Արթուր Վանեցյանը և ուղղակի հեղափոխության պահի դրությամբ ինքը գնդապետի ուսադիրներ կրող ԱԱԾ-ի ամենավստահելի մարդն էր, և ինքը դուրս եկավ ոչ կոմպետենտ, որովհետև ԱԱԾ-ն շատ լուրջ կիքսեր տվեց իր օրոք և ինքը դուրս եկավ նաև ոչ ուսադիր հարգող և ոչ էլ ղեկավարին հարգող։ Սա շատ տխուր վիճակ է։

-Ակնհայտ է, որ Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հետ ուներ տարակարծություններ։ Հեռանալու տեքստում «Կանգ առ»-ի կոչով հանդես եկավ, կառավարմանն էին որակումներ տրվում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման արտահոսք եղավ այսօր, այս ժամանակահատվածում։

-Ես չգիտեմ, թե ինչու տեղի ունեցավ հենց հիմա, բայց ամեն դեպքում, միգուցե ինչ-որ բաների մասին ավելի ուշ է հայտնի դարձել։ Վանեցյանի գործունեության որոշ էպիզոդների մասին, ես օրինակ, իմացել եմ բոլորովին վերջերս, օրինակ՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ կեղծ «գժի թղթի» վերաբերյալ, թե իբր Ռուսաստանում ինչ-որ փաստաթուղթ է պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հոգեկան շեղումներ ունի։ Վանեցյանի հրաժարականից հետո իմացանք, որ էդ կեղծ լուրը ԱԱԾ-ն էր տարածել՝ որոշ քրեական հեղինակությունների հետ միասին։

Վանեցյանը շատ մոտիկ հարաբերություններ ունի Միքայել Մինասյանի հետ, հրաժարականին նախորդող ժամանակահատվածում պարբերաբար կապվել է նրա հետ, այն Միքայել Մինասյանի, ում ՀՔԾ-ն փորձում է գտնել, որ մի քրեական գործով հարցաքննի։ Վանեցյանը ընկերական հարաբերություններ ունի Սաղաթելյանի, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, և իրենք ինչ-որ չափով համագործակցում էին։

-Գաղտնիք չէ՝ Դուք Արթուր Վանեցյանի անունը կապում էիք նաև քաղհասարակության կազմակերպությանների դեմ կազմակերպվող ակցիաների հետ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում։

-Արթուր Վանեցյանին ու ԱԱԾ-ի շատ ծառայողների դուր չեն գալիս մեր երկրում վրա հասնող ժողովրդավարական, ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Եվ այս առումով շատ լավ օրինակ է Ռուստամ Բադասյանի նշանակման պատմութունը, երբ ԱԱԾ-ն իմացավ, որ Ռուստամ Բադասյանին են ուզում նշանակել նախարար և մի վիդեոբլոգերի միջոցով՝ կեղծ լուրերով, արտահոսքերով ամեն ձևով փորձեց կանխել այդ նշանակումը, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ Բադասյանը գալու է և ժողովրդավարական փոփոխություններ սկսի։ Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես էին Արթուր Վանեցյանն ու ԱԱԾ-ն փորձում հակազդել ժողովրդավարական փոփոխություններին, և քաղհասարակությանը, որն է ժողովրդավարական բարեփոխումների առաջ տանողը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան