«Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում». Կարեն Կարապետյան

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

ՀՀ կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաև հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը և գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: «Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:

Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, ովքեր կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին և կլինեն նորարարություններ ստեղծող և առաջարկող: 

Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լավ հնարավորություն ունենք՝ թափ հաղորդելու մեր զարգացմանը: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական և գիտելիքահեն զարգացում ապահովելու համար: Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով: 

Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի և Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են, մասնավորապես, FAST-ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, և դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետևողականորեն իրականացնել», – իր ելույթում նշել է վարչապետ Կարապետյանը՝ համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթելով լավ տրամադրություն և արդյունավետ աշխատանք:

FAST-ի և NSF-ի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող: Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների և նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջև համագործակցությունը: