ՍԴ նախագահից ու դատավորներից «ազատվելու» հանձնարարությամբ գաղտնի ժողով չի եղել. Գոռ Աբրահամյան

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գևառմամբ հերքել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ գաղտնի ժողովի վերաբերյալ լուրերը:

«Երեկվանից որոշ լրատվամիջոցներ անանուն աղբյուրներին արվող հղումներով տեղեկություններ են տարածում իրավապահ մարմինների ղեկավարների, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված ինչ-որ գաղտնի ժողովի անցկացման մասին, որի ընթացքում, իբր, վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից «ազատվելու» մասին։ Ավելի ուշ այլ տեղեկություններ սպրդեցին լրատվադաշտ այն մասին, թե իբր ՍԴ առանձին դատավորների նկատմամբ «շանտաժի» միջոցով հրաժարական պարտադրելուն ուղղված ճնշումներ գործադրելու խնդիր է դրվել՝ վերջինս կրկին կապելով այդ «խորհրդավոր» գաղտնի ժողովի հետ։

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ նման ժողով, առավելևս նման բովանդակությամբ, առավելևս ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել։ Ավելորդ եմ համարում անգամ նշել, որ նման նպատակներով կամ օրակարգով որևէ խորհրդակցություն կամ ժողով չէր էլ կարող լինել։

Այս կեղծ տեղեկատվությունը, որը կրում է ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, իրականության հետ որևէ աղերս չունի և հետապնդում է իշխանության, իրավապահ մարմինների ղեկավարներին վարկաբեկելու նպատակ։

ԶԼՄ-ների հարգելի գործընկերներիս հորդորում եմ տուրք չտալ նման խայծերին՝ միջոցներ ձեռնարկելով դրանց արժանահավատությունը նաև պաշտոնական աղբյուրների միջոցով ստուգելու ուղղությամբ։ Իսկ ընթերցողներին, սոցիալական մեդիայից օգտվող մեր քաղաքացիներին հորդորում եմ չընկնել նմանատիպ մանիպուլյատիվ տեղեկատվական հնարքների սարդոստայնը»,- գրել է նա: