Աբխազիայի նախագահական նստավայրը շարունակում է ընդդիմության վերահսկողության տակ մնալ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Աբխազիայի նախագահի նստավայրը շարունակում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվել. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի  թղթակիցը դեպքի վայրից:

Շենքի մուտքի մոտ ընդդիմության մի քանի տասնյակ կողմնակիցներ են կանգնած՝ իրենց մեքենաներով: Նրանք ուրախությամբ քննարկում են վերջին իրադարձությունները:

Իսկ շենքում ընդդիմադիրները մի քանի աշխատասենյակ են զբաղեցրել: Որոշ սենյակներում էլ իսկական քաոս է` չինովնիկների իրերը դեսուդեն  են շպրտված, կահույքը` շրջված է, մի քանի  պատուհան՝ կոտրված:

Ընդդիմադիր «Միացյալ Աբխազիա» քաղաքական կուսակցության նախագահ Սերգեյ Շամբան «Sputnik-Աբխազիա» գործակալությանը հայտնել է, որ ցուցարարները չեն լքի շենքն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Ռաուլ Խաջիմբան վայր չի դրել լիազորությունները:

Ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան, շրջապատված է տասնյակ անվտանգության աշխատակիցներով, ժամանել է «Լեոն» հյուրանոց, որտեղ բանակցում է դաշնակիցների հետ հետագա գործողությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ուրբաթ Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ուժի մեջ էր թողել 2019 թ. աշնանն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որում հաղթանակ էր տարել Խաջիմբան, և նոր ընտրությունների անցկացման որոշում կայացրել:

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել: