Թուրքիայի բնակչության 58%-ը դեմ է Լիբիա զորք ուղարկելուն

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի 12 քաղաքներում անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզ է դարձել, որ երկրի բնակչության 58%-ը դեմ է Լիբիա թուրքական զորախումբ ուղարկելուն. գրում է ermenihaber-ը:

«Ստամբուլի տնտեսական հետազոտությունների» կազմակերպության անցկացրած հարցմանը մասնակցել է 1537 քաղաքացի: Մասնակիցներին տրվել է «Ձեր կարծիքով Լիբիա զորք ուղարկելը ճի՞շտ է» հարցը: Դրական է պատասխանել հարցվածների 34%-ը, բացասական՝ 58%-ը, իսկ 8%-ն էլ դժվարացել է պատասխանել:

Անդրսահմանային հակամարտությունների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանելիս մասնակիցների 75%-ն ասել է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի ու միայն միջնորդական առաքելություն իրականացնի: 15%-ը ճիշտ է համարել հակամարտության մեջ ներգրավվելու և կողմերից մեկնումեկին ռազմաքաղաքական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ երկիշխանություն հաստատված Լիբիայի դեպքում Թուրքիան օգնում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը՝ ընդդեմ Լիբիայի ազգային բանակի:

Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ առաջին փուլով Լիբիա են ուղարկվել 35 թուրք զինվորականներ, որոնք պետք է ուսուցանեն ազգային համաձայնության կառավարության զինված ստորաբաժանումներին ու համակարգեն նրանց գործողությունները: