Սիրիայի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչը կմեկնի Թուրքիա
Քաղաքականություն
09.01.2020 | 15:11Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հունվարի 10-ին կմեկնի Թուրքիա։ Նրա գլխավորած պատվիրակության առաջին կանգառը կլինի Թուրքիայի արտգործնախարարությունը. գրում է ermenihaber-ը:
Սպասվում է, որ ի թիվս այլ հանդիպումների՝ Ջեյմս Ջեֆրին հանդիպում կունենա նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Ջեֆրիի այցի ընթացքում քննարկվելու են Սիրիայում տիրող իրավիճակին, Իրանում և Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր։