Երեխաների շրջանում պայթուցիկներից վնասվածքների դեպքերը քչացել են․ բժիշկ

Լուրեր

10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
Բոլորը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Ամանորի գիշերը՝ ժամը 01։30-ի սահմաններում, իրենց մոտ աջ դաստակի պայթյունային վնասվածքով 10-ամյա երեխա է ընդունվել։

Բժշկի տեղեկացմամբ՝ երեխան իրենց մոտ է տեղափոխվել Թալինի ԲԿ-ից։

«Այնտեղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Երեխայի մոտ առկա էր լուրջ վնասվածք, դաստակն ամբողջությամբ պայթյունային վերքերով էր։ Ունեինք երկրորդ մատի լրիվ անդամահատում, առաջին մատի և երրորդ մատի ոչ լրիվ անդամահատում։ Ցավոք սրտի, անդամահատված մատի սեգմենտը վերականգման ենթակա չէ։ Առաջին և երրորդ մատերը հնարավոր եղավ վերականգնել»,- տեղեկացրեց Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկը։

Արթուր Հարությունյանը նկատեց, որ ցավոք սրտի, միակ դեպքը չի եղել, եղել է ևս մեկ լուրջ դեպք։ Նա տեղեկացրեց, որ մեծահասակների դեպքում վնասվածքները ևս շատ չեն եղել։ «Մեզ մոտ սպասարկվել է ընդհանուր 6 դեպք, մեկը՝ մեծահասակ։ Նախորդ տարիների հետ համեմատած՝ երեխաների շրջանում վնասվածքները քչացել են, լուրջ վնասվածքով երկու երեխա ենք ընդունել, նախորդ տարիներին ունեինք մինչև 10 երեխա»,- տեղեկացրեց նա։