Երևանում կայացել է «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի» խորագիրը կրող միջոցառումը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 18-ին, ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կազմակերպված «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի» խորագիրը կրող միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Իր խոսքում նախարար Կարայանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հայրենական արտադրողներին հուզող խնդիրները, և մշակվող միջոցառումներն ու կիրառվող գործիքակազմը նպատակաուղղված են տեղական արտադրության, արտահանման ու տնտեսական զարգացման խրախուսմանն ու խթանմանը։

«Այս միջոցառումն առավելապես ուղղված է ստանդարտների դերի կարևորմանը, որոնք, ըստ էության, որակի ենթակառուցվածքի հիմնասյունն են ու առևտրի համաշխարհային լեզուն։ 2017 թվականի կարգախոսը նվիրված է խելացի քաղաքների ստեղծման համար մշակված ու մշակվող ստանդարտներին։ Դրանով իսկ համաշխարհային կոնտեքստում հստակ շեշտադրվում է խորացող ուրբանիզացիոն գործընթացների ու նորագույն թվային տեխնոլոգիաների միջոցով խելացի կառավարման համակարգերի ապահովման անհրաժեշտությունը։ Ակնհայտ է, որ խելացի քաղաքային ենթակառուցվածքների ստեղծումը խիստ կարևոր է։ Ավելին՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը, ենթակառուցվածքների բարելավումը պահանջում են ներդրումների ներգրավում և իրենց հերթին նպաստում այդ վայրերի տնտեսական զարգացմանը։ Միաժամանակ, բարելավված ենթակառուցվածքները Հայաստանը գրավիչ են դարձնում թե´ նոր բիզնես նախաձեռնությունների և թե´ տուրիզմի զարգացման համար։ Դրանք նաև նպաստում են կյանքի որակի բարձրացմանը։ Ստանդարտներն օգնում են քայլ առ քայլ, բայցև հետևողականորեն հասնել դրված նպատակների իրագործմանը»,- ասել է Սուրեն Կարայանը՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ազգային ստանդարտացման գործընթացներում ներգրավված բոլոր մասնագետներին ու փորձագետներին և մաղթելով նրանց բեղմնավոր ստեղծագործ աշխատանք։

Միջոցառման ընթացքում պարգևներ ու շնորհակալագրեր են հանձնվել ստանդարտացման աշխատանքներում ու ստանդարտների կիրառման ոլորտում առավել ակտիվ դերակատարում ունեցած և նորարարական լուծումներով ու արտադրանքներով աչքի ընկած ընկերություններին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինները և միջազգային կազմակերպությունները ներկայացնող պաշտոնատար անձիք, Հայաստանի որոշ քաղաքների քաղաքապետարանների ներկայացուցիչներ, հյուրեր այլ երկրների ստանդարտացման ազգային մարմիններից, ՌԴ գործարարների ու արդյունաբերողների միությունից, ինչպես նաև ԱՊՀ Սսանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդից:

Միջոցառմանը ներկայացվել է խելացի քաղաքների կայացմանն ուղղված միջազգային ստանդարտացման փորձը։

Միջոցառումը կոչված էր խթանելու ստանդարտացման աշխատանքները և ստանդարտների կիրառումը, որոնք ուղղված են կայուն զարգացման նպատակների ապահովմանը։

Միջոցառումը կազմակերպվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից: