Սիրիան Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների կարիքը շատ ունի. դեսպան

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։
 
Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ փոխգործակցության հնարավորություններին։ Նա նշել է, որ ուրախ կլինի, եթե սիրիական ընկերությունները մասնակցեն մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերին։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է Սիրիայում տիրող ներկա իրավիճակի և տրանսպորտային կապուղիները վերականգնելու խնդրի մասին, ընդգծել, որ լիահույս է՝ Հայաստանի հետ վերականգնելու և զարգացնելու հարաբերությունները հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում: Նա նշել է, որ առաջիկայում Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ կներկայացնեն համագործակցության կոնկրետ առաջարկներ։
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է համագործակցելու ոչ միայն տրանսպորտի, այլև կապի ոլորտներում, քննարկելու առաջարկված ծրագրերը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ստեղծմանն ուղղված քայլերին: Դեսպանը նշել է, որ տեղյակ է Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցված հաջողությունների և առաջընթացի մասին և նշել, որ ներկայում Սիրիան նման մասնագետների կարիքը շատ ունի։ 
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպվելիք հանդիպման վերաբերյալ։