Բոլթոնը պատրաստ է Թրամփի իմպիչմենթի գործով ցուցմունք տալ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է Սենատում ցուցմունք տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով, եթե իրեն դատարան կանչեն. հաղորդում է CNN-ը:

«Եկել եմ եզրահանգման, որ եթե Սենատը ինձ ցուցմունք տալու ծանուցագիր ուղարկի, ապա պատրաստ եմ ցուցմունք տալ»,- ասել է Բոլթոնը:

Այս գործով Բոլթոնը հավանական վկա է, քանի որ «առաջին դեմքով» տեղյակ է եղել Թրամփին իմպիչմենթի հասցրած իրադարձություններից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու և իմպիչմենթի ենթարկելու գործընթացը սկսեց 2019-ի դեկտեմբերին։ Ամերիկայի պատմության մեջ Թրամփը երրորդ նախագահն է, որին իմպիչմենթի են ենթարկում։

Հիշեցնենք, որ աղմկահարույց գործընթացը սկիզբ էր առել ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նորընտիր առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Թրամփին իմպիչմենթի ենթարկելու մասին Ներկայացուցիչների պալատի ոորոշումն այժմ փոխանցվում է Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին։ Սենատում իմպիչմենթի հաստատման համար անհրաժետ է սենատորների ձայների առնվազն 2/3-րդը։ Եթե Սենատն իմպիչմենթը հաստատի, Թրամփը ստիպված կլինի լքել պաշտոնը։