ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջարկել է Իրանում Թրամփի լիազորությունները սահմանափակել
Քաղաքականություն
06.01.2020 | 12:49ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին որոշում կընդունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին. հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այս շաբաթ Պալատը ռազմական լիազորությունների մասին բանաձև կներկայացնի ու կքվեարկի, որպեսզի սահմանափակի Իրանի նկատմամբ նախագահի ռազմական գործողությունները»,- ասել է նա:
«Բանաձևը կրկին հաստատում է Կոնգրեսի վերահսկողական պարտավորությունները՝ սահմանելով, որ եթե չհաջորդի Կոնգրեսի հետագա որոշումը, Իրանի նկատմամբ վարչակազմի ռազմական գործողությունները կդադարեն 30 օրվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: