Թրամփը սպառնացել է հարվածել իրանական 52 օբյեկտի, եթե Իրանը հարձակում կատարի
Քաղաքականություն
05.01.2020 | 10:01ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «շատ արագ և շատ կոշտ» հարված հասցնել իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա. այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահը այս գրառումը արել է ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետևանքով «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առիթով։