2019 թվականին երկաթուղին փոխադրել է 3,2 մլն տոննա բեռ և 426,6 հազար ուղևոր. ՀԿԵ

Լուրեր

05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2019 թվականի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշել է նա, ավտոտրանսպորտի հետ սուր մրցակցության պայմաններում տարին երկաթուղու համար եղել էր բավականին բարդ, սակայն ձեռնարկված միջոցները թույլ են տվել ապահովել դրական արդյունքները:

«Հունվար-դեկտեմբերի արդյունքներով երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 3,2 մլն տոննա, ինչը 11,1% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, բեռնաշրջանառությունն ավելացել է 17,3%, արտահանումը՝ 25%, ներմուծումը՝  12,5%, իսկ տեղական բեռնափոխադրումները՝ 6,9%:

Աճ 11%-ով գրանցվել է նաև ուղևորափոխադրումների ոլորտում: Տարվա ընթացքում ուղևորների թիվը գերազանցեց 426,6 հազարը, միջազգային փոխադրումներն ավելացան 13%, տեղականները՝ 10%:

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, որն ավելացել է 1,5%՝ մինչև 1537 տոննա, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները:

Աճել են նաև շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում նախորդ տարվա հետ համեմատ աճել է 31,5%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,1%-ով, իսկ  ընթացիկ վերանորոգումը՝ 3,5%-ով: 

Հունվար-դեկտեմբերին երկաթուղին սպասարկել է 14,1 հազար գնացք, որից 98,8%՝  ըստ չվացուցակի: Ընդ որում, գնացքների չվացուցակների կատարողականը վկայում է ուղևորատար և բեռնատար գնացքների շարժի բարելավման և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտության մասին:

Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ Ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 73 միավոր: Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Հարավկովկասյան երկաթուղու հիմնական ձեռքբերումների շարքում Սերգեյ Վալկոն նշեց, մասնավորապես Երևան-Գյումրի-Երևան երթուղում երկրորդ արագընթաց գնացքի աշխատանքի մեկնարկը, Ղալթախչի երկաթուղային կայարանի վերակառուցումը, որին ուղղվել է 60 մլն դրամ, առանց վնասների աշխատանքը տարվա արդյունքներով:

2019 թվականի նոյեմբերի 1-ից բարձրացել են ընկերության բոլոր աշխատողների աշխատավարձերը, իսկ տարվա արդյունքներով վճարվել են պարգևներ՝ միջին աշխատավարձի չափով:

2020 թվականին կարևորագույն խնդիրներից Սերգեյ Վալկոն առանձնացրեց գնացնքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, բյուջետային համակարգի և աշխատանքային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը:

– Այդ նպատակների կատարումը կախված կլինի մեզանից յուրաքանչյուրից: Մենք շարժվում ենք դեպի զարգացում: Երկաթուղայիններին մաղթում եմ լավատեսություն, արդյունավետ աշխատանք, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն, – ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Այնուհետև Սերգել Վալկոն արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևներ հանձնեց երկաթուղու մի շարք աշխատողներին: 

«Կարմիր Բլուր» կայարանի, ուղևորատար գնացքների զննման տեխկետի,  «Ախթալա» քարշային ենթակայանի, «Արմավիր» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի անձնակազմերին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և էսթետիկայի ձեռնարկություն» պատվավոր կոչումները»,- ասված է հաղորդագրությունում: