«ՍԴ-ի անդամների մեծ մասը միջնորդների միջոցով փորձել է բարեխոսել մեզ մոտ իր համար»․ Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը

-Պարոն Հովակիմյան, երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով միանգամից երկու դրվագով։ Հրայր Թովմասյանն ասում է, որ 6 ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե այս-այս քայլերը չանես, քեզ մեղադրանք կառաջադրվի։ Նա հասկացնում է, որ այս մեղադրանքը քաղաքական է։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Հրայր Թովմասյանը կարող էր ասել, որ իրեն 2 տարի առաջ են զգուշացրել։ Հետո՞։ Նրա խոսքին նշանակություն տալը, մեղմ ասած, շատ անշնորհակալ գործ է։ Ինքն իր կենսագրությամբ, իր անցած ուղով ապացուցել է, որ երբ մի բան է ասում, պետք չէ ընդունել, որ այդպես էլ կա։ Ինքը պահի տակ ասում է այն, ինչը նպատակահարմար է։ Քրեական գործ են հարուցել իր նկատմամբ, ինքը փորձում է ստվերել այդ գործը։ Եթե չեմ սխալվում, նախարար աշխատած ժամանակվան է վերաբերվում մեղադրանքը։ Ոնց որ եղավ մեկ այլ նախկին պաշտոնյայի դեպքում, երբ ուզում է քողարկել իր կոռումպացված կերպարը, փորձում է քաղհալածյալի շոր հագնել։

-Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատում է, որ այս մեղադրանքով Հրայր Թովմասյանի դեմ քրեական հետապնդումը ՍԴ-ի թույլտվությունը չի պահանջում, քանի որ մեղադրանքը վերաբերվում է նախարար ժամանակ կատարած արարքին։

-Գործող Սահմանադրությամբ ՍԴ անդամի անձեռնմխելիությունը գործառույթային է։ Նույն ՍԴ համաձայնությամբ քրեական գործ հարուցելը առկա է այն դեպքում, երբ մեղադրանքը վերաբերում է իր լիազորությունների ընթացքում կատարած արարքներին։

-Բայց Դավիթ Հարությունյանն ասում է, որ Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրա նկատմամբ անձեռնմխելիությունը գործում է ամբողջ ծավալով։

-Տեսեք, մենք ունենք այսօր ՀՀ Սահմանադրություն, որն ասում է, թե ՍԴ անդամ-դատավորներն ինչպիսի անձեռնմխելիություն ունեն։ Ըստ Դավիթ Հարությունյանի ձևակերպման, ստացվում է, որ մենք ունենք երկու սորտի ՍԴ անդամներ․․․

-Ինչի մասին ժամանակին ասում էր Վահե Գրիգորյանը․․․

-Այսինքն, եթե դա այդպես է, նշանակում է, որ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումն ապօրինի է։ Եթե Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրության 7-րդ գլխից դուրս է, ուրեմն ինքը ապօրինի է։ Եթե այդպես խորանանք, գալիս ենք հենց այն եզրույթին, որի մասին պարոն Գրիգորյանը ժամանակին ասում էր։ Այսինքն, չի կարելի ըստ նպատակահարմարության ասել՝ 7-րդ գլուխը գործում է կամ չի գործում։

-Դավիթ Հարությունյանն ասում է նաև, որ Ձեր նպատակը երկրում վերահսկելի Սահմանադրական դատարան ունենալն է, որը կդառնա Նիկոլ Փաշինյանի կամքը կյանքի կոչողը։

-Գիտե՞ք, ավելի վերահսկելի ՍԴ, քան կա, անհնար է պատկերացնել։ Տարբերությունը գիտե՞ք որն է, որ քաղաքական մեծամասնությանն անհրաժեշտ է ունենալ ՍԴ, ոչ թե ՍԴ դատավորի պաշտոնին նստած, այսպես, ասենք, հանձնարարականներ կատարողներ։ Որովհետև այն, ինչ պարոն Հարությունյանի ձեռամբ ժամանակին կատարվել է, ուղղակի պատրաստի, հլու-հնազանդ ՍԴ է եղել։ Ավելին ասեմ, 2018-ի ամռանը այդ նույն ՍԴ-ի դատավորների մեծ մասը տարբեր միջնորդների միջոցով փորձել է քաղաքական մեծամասնության բարեհաճությունը ձեռք բերել։ Այսինքն՝ ինչ ասեք, կանենք, մենք ձեզ ծառա։ Երբ քաղաքական մեծամասնության կողմից արձագանք չեն ստացել, ընդհակառակը մեծամասնությունն ասել է, որ իրեն պետք է մի ՍԴ, որը սահմանադրական արդարադատություն կիրականացնի, որը կապահովի Սահմանադրության գերակայությունը, դրանից հետո նրանք վերածվել են ընդդիմադիրների։ Իրենք են զբաղվում քաղաքական գործունեությամբ։

-Եթե նա մեղավոր ճանաչվի, կարո՞ղ է իրականացնել ՍԴ նախագահի պարտականությունները։

-Չէ, դա արդեն Սահմանադրությամբ էլ չի կարող։ Դատապարտված անձը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։ Ուժի մեջ մտած դատական ակտից հետո օրենքի ուժով նա դադարում է լինել ՍԴ անդամ։

-Եթե Հրայր Թովմասյանը հենց այսօր հրաժարական ներկայացնի, նրա մեղադրանքը կդառնա՞ առ ոչինչ։

-Չէ։ Ինչո՞ւ եք այդպես մտածում։ Դուք մտքի այն ընթացքն ունեք, որն ունեն Հրայր Թովմասյանը կամ Դավիթ Հարությունյանը։ Ո՛չ։ ՀՀ-ում կապ չունի դու այսօր պաշտոն ունես, կամ վաղը կունենաս, կամ երեկ ես ունեցել, եթե մի բան ես արել, դրա համար պատասխան պիտի տաս։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: