Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացին վեց ամիս նպաստից չի զրկվի

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներն աշխատանքի անցնելու դեպքում կշարունակեն վեց ամիս նպաստ ստանալ, սակայն երկու անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։

«Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներին աշխատանքի անցնելու դեպքում վեց ամիս շարունակ ստանալ նպաստ: Այս փոփոխությամբ, ընտանիքի աշխատունակ, բայց գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամի հետ Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանք պետք է տանի: Աշխատանքի անցնելու դեպքում ևս վեց ամիս նպաստ կտրամադրվի, սակայն այն պարագայում, երբ անձը կհրաժարվի երկու աշխատանքի առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի»,- պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարի տեղեկացմամբ, փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից և այն կվերաբերվի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող կամ նոր փաստագրվող քաղաքացիներին։

Նշենք, որ որոշման համաձայն, կսահմանափակվի նաև սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների՝ նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը և աջակցությունը կուղղվի ավելի շատ կարիքավոր խմբերի:

Ի դեպ, նպաստառուների ցանկ մուտք գործելու համար հաշվի կառնվի նաև 100 000 դրամ և ավելի միջին ամսական վարկային մարում կատարելու հանգամանքը: