Անցած 9-ը ամսվա ընթացքում Երևանում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով, որոնք կատարել են 301 հանցագործություն

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ամփոփել է անցած ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Խորհրդակցությունը վարել է վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ ներկայացվել է անցած ինը ամիսներին մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի և հանցագործությունների բացահայտման վիճակագրությունը։

Այսպես, անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործության 7069 դեպք. բացահայտվել է 5899-ը։ 269-ով նվազել են ծանր հանցագործության դեպքերը։

Ձեռնարկված ծավալուն միջոցառումների արդյունքում՝ բացահայտման ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13,2 տոկոսով ավելի։ Մասնավորապես աճել է ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 17,9 տոկոս։

Անդրադառնալով հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ նշվել է, որ անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրված սպանության ինը դեպքից ութը բացահայտվել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։
Անցած ինը ամիսների ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով, որոնք կատարել են 301 հանցագործություն։

Նշվել է նաև, որ դրական ցուցանիշներն ու ձեռքբերումները պայմանավորված են ինչպես ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ դատախազության, քննչական կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ։

Վեր են հանվել նաև բացթողումներն ու հիմնախնդիրները և դրանց վերացման աշխատանքների արդյունավետությանն ուղղված կոնկրետ առաջարկներ են արվել։

Ամփոփելով նիստը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։