Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը մերժելու որոշումը կբողոքարկվի
Հասարակություն
17.10.2017 | 18:38Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր մերժեց օրեր առաջ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու մասին:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ա.Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատարանի այս որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարան:
Առաջին ատյանի դատարանն այսօր մերժել է նաև պաշտպանական կողմի՝ դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: