Թբիլիսին դիտարկում է Մոսկվայի հետ բանակցությունները «նորմանդական ձևաչափով» սկսելու գաղափարը. Զուրաբիշվիլի
Քաղաքականություն
25.12.2019 | 10:33Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Թբիլիսին դիտարկում է Մոսկվայի հետ բանակցությունները «նորմանդական ձևաչափով» սկսելու գաղափարը:
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը նախընտրում է իր գործընկերների հետ ներկայացված լինել, քանի որ միայնակ բանակցություններ վարելու ուժ չունի: Նա հայտնել է նաև Մոսկվայի և Թբիլիսիի շուրջ ստեղծված իրավիճակը «կոտրելու» մտադրության մասին, բայց ընդգծել՝ Վրաստանը պատրաստ չէ զիջումների գնալ: