Մենք միշտ ապրելու և արարելու ենք հենց Թալիշում. համայնքը համայն հայության ուշադրության կենտրոնում է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտակերտի  շրջանի  Թալիշ  համայնքն  այսօր  ունի   նորակառույց  դպրոց, մանկապարտեզ, համայնքապետարան, բուժկետ, ակումբ, նորակառույց  բնակարաններ, անհրաժեշտ  ենթակառուցվածքներ:

Այս   մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է Թալիշի  համայնքի  ղեկավար  Վարուժան   Օհանյանը:

Նրա  խոքով՝   երկրի   ղեկավարությունը   մշտական  ուշադրության  կենտրոնում  է   պահում   գյուղի    խնդիրները:
«Համայնքի   Ճանապարհների  մի  մասը   վերանորոգված  է.  2020 թվականին  նախատեսվում  է  ասֆալտապատել Մատաղիս-Թալիշ  ավտոճանապարհը: Լուսավորության  հարցը  գրեթե   լուծված  է: Գյուղում  ինչպես  նախկինում, այժմ  էլ    գազ   չկա: Բնակիչներն  օգտագործում  են   էլեկտրաէներգիա,  որի ծախսի  մի  մասը սուբսիդավորում  է    պետությունը՝    մեկ   շնչի  համար  ամսական  տրամադրելով      շուրջ  1900  ՀՀ  դրամ:  Ունենք    նորակառույց  մանկապարտեզ, որը  կգործի    2020  թվականի  հունվարից.  գյուղում    կա  նախադպրոցական  տարիքի  12  երեխա: Թալիշի   եռահարկ     դպրոցն  ունի  26  աշակերտ: Ներկայումս  գյուղում  կա  49  բնակեցված տուն:  Ընթացքի  մեջ  են  ևս    հինգ   բնակարանի   վերակառուցման   աշխատանքներ, որոնք  նախատեսվում  են    ավարտին  հասցնել     գալիք   տարի: Մատաղիսում  ժամանակավոր  բնակություն   հաստատած  թալիշցի  5  ընտանիքներ   սպասում  են   հենց  այդ  բնակարանների     շահագործմանը»,-մանրամասնել է  համայնքի  ղեկավարը՝  նշելով, որ    թալիշցիների  հիմնական  զբաղմունքը հողագործությունն  ու  անասնապահությունն  է:
Վ. Օհանյանն  ընդգծել  է, որ  Թալիշն  օր  օրի    զարգանում  և գեղեցկանում  է. բնակիչների  մեծ   մասը      ցանակնում  են   գյուղ  վերադառնալ:
«Մեր   համայնքը    ոչ  միայն  երկրի  ղեկավարության, այլև    համայն  հայության   ուշադրության  կենտրոնում    է, որը  ևս   ոգևորում  է  այստեղ  ապրողներիս: Չնայած    մարդիկ   մի քանի անգամ   կորցրել  են   իրենց   տները, բայց  միևնույն է՝    նրանք   լցված են   լավատեսությամբ,  և   հավատով  են  ապրում   գյուղում»,-ավելացրել է  Վ. Օհանյանը:
Խոսելով գյուղի  խնդիրների  մասին՝  համայնքի   ղեկավարն  ասել է, որ     առաջնայինը   ճանապարհների   բարեկարգման  և  ասֆալտապատման   հարցն  է, որից  հետո    շուրջօրյա    մշտական     ջուր   ունենալը, իսկ  մյուս   մանր   խնդիրները  ժամանակի   ընթացքում  կստանան   դրական  լուծումներ:
Թալիշի  բնակիչ  Նաիրա  Բալայանը  մեզ  հետ  զրույցում  պատմել  է, որ    արդեն   երկու  ամիս  է  ինչ  ինքն  իր    ընտանքիով  մշտական  բնակություն  է  հաստատել  հայրենի  Թալիշ գյուղում. մինչ  այդ  իրենք  ապրում  էին  Ալաշանում:
«Մեզ  ապահովել  են   վերանորոգված  և  կահավորված բնակարաններվ:  Ներկայումս  միայն  ջրի  խնդիր  ունենք, որն էլ հուսով ենք առաջիկայում   լուծում  կստանա:  Մեր  գյուղն  օրեցօր  բարգավաճում  է, բնակիչները   ցանկություն են  հայտնում    վերադառնալ  գյուղ: Մենք   երբեք   չենք   լքելու   մեր    հարազատ  գյուղը, մենք  միշտ   ապրելու  և  արարելու ենք  հենց  Թալիշում: Թող     թուրքն  իմանա, որ    թալիշցին   ուժեղ  է  և  անվախ»,-մասնավորապես  ասել   է  Ն. Բալայանը: