Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով վարույթ է հարուցել

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ Հանձնաժողովը 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում կայացրել է հետևյալ որոշումները.

«Հանձնաժողովը գումարել է 4 նիստ և կայացրել է 7 որոշում։

Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

  1. 2019 թվականի դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն զուգահեռ շարունակել է տնօրինել «Երկուս ու կես» ՍՊԸ-ն։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 09-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել։

  1. 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Հանձնաժողովը ստացել է Վահագն Մնացականյանի դիմումը, որտեղ դիմումատուն ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման վերաբերյալ տվյալներ։ Էթիկայի կանոնների խախտման առիթով Հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրել է վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում:

 

  1. 2019 թվականի դեկտեմբերի 5-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները (բարեկրթություն եւ հարգալիրություն)/վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ դիմումատուն ներկայացրել է 2019 թվականի հուլիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ օգտագործած արտահայտությունները։

Դիմումատուն ընդունել է, որ իր կողմից դիմումը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները խախտվել են։ Վերջինս պնդել է նաև, որ 2019 թվականի հուլիսին գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ինքը դիմում չի ներկայացրել, քանի որ համարել է, որ վերջինս հակասահմանադրական մարմին է։ Չնայած այս հանգամանքին՝ դմումատուն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության սահմանադրականության հարցն իրավասու որևէ մարմնի առջև 2019 թվականի հուլիսից նոյեմբեր ամիսների ընթացքում չի բարձրացրել։

Ուսումնասիրելով ներկայացրած դիմումը՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել դիմումն առանց քննության թողնելու մասին՝ հաշվի առնելով, որ մեկ այլ մարմնի գործունեության սահմանադրականության հարցի վերաբերյալ Հանձնաժողովն իրավասու չէ որոշում կայացնել, իսկ օրենքով սահմանված ժամկետները վերականգնելու այլ հիմքեր դիմումատուն չի ներկայացրել։

Հանձնաժողովը չորս որոշում է կայացրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից ներկայացրած դիմումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: