«Կարևոր է հասկանալ՝ ինչպես են պատմական շենքերը սեփականաշնորհվել». «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարծում եմ՝ տպարանի շենքը, որի մասին այսքան խոսում ենք, բազմաթիվ սեփականատերեր ունի: Շենքը միայն այդ 3-րդ հարկը չէ, որը նախարարությունը թատրոնին է տալիս: Այս մասին այսօր՝ «Հուշարձանների պահպանության հարցը. տպարանի շենք» թեմայով քննարկման ընթացքում նշեց «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը:

«Կարևոր է հասկանալ՝ ինչպես են սեփականաշնորհվել պատմական հուշարձանները: Մենք կենտրոնացել ենք այդ 3-րդ հարկի վրա, բայց ամբողջ շենքը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Գուցե դա սկի՞զբ է՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել մնացած հուշարձանների հետ: Տեսնենք՝ հիմա ինչպես են վարվելու նոր իշխանությունները»,- ասաց Իզաբելլա Սարգսյանը:

Ըստ նրա՝ հուշարձաններին վերաբերող հարցերը պետք է ոչ թե առանձին-առանձին քննարկվեն, այլ համալիր լուծումներ տրվեն: «Ինչ որոշում էլ լինի, որ գծին էլ կանգնենք, պետք է լավ կոմունիկացված լինի հանրության և մասնագիտական շրջանակի հետ: Եթե հիմա ժամանակ չներդնենք հանրային քննարկումների մեջ, վերջում էլի իշխանությունը ժողովրդից կանջատվի»,- ասաց Իզաբելլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Գևորգ Քոչար 21 հասցեում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարությունը հայտարարեց Մնջախաղի թատրոնի նոր շենքի շինաշխատանքների մեկնարկի մասին։ Նախկին գրապալատի շենքի շուրջ բուռն քննարկումները, սակայն, դեռ շարունակվում են։ Ֆեյսբուքում՝ «Փրկենք տպարանի շենքը» էջ է ստեղծվել, որտեղ մի խումբ մարդիկ ստորագրահավաք են կազմակերպել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան