Նենսի Փելոսին երկարաձգում է իմպիչմենթի հոդվածները Սենատ ուղարկելու գործընթացը

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվում է ասել, թե երբ է նախագահ Թրամփի նկատմամբ ներկայացված իմպիչմենթի հոդվածները պատրաստվում ուղարկել Սենատ: Նա նախ ուզում է պատկերացնել, թե ինչպես կարող է ընթանալ դատավարությունն այնտեղ. գրում է VOA-ն:

Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելն ավելի վաղ ասել էր, թե Փելոսին վախենում է ուղարկել «այդ անպետքությունը», եւ ավելացրել, որ «Սենատը, Թրամփին արդարացնելով, կուղղի այդ սխալը»:

Սենատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն էլ մեղադրում է ՄաքՔոնելին, հիշեցնելով, որ վերջինս արդեն իսկ ելույթ է ունեցել Սենատի դատավարության ժամանակ անկողմնակալ չլինելու մասին խոսքերով:

Վերադառնալով Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայտարարությանը, պետք է հիշել մամուլի ասուլիսի ժամանակ նրա այն խոսքերը, թե հարկավոր է լավ ուսումնասիրել այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ Սենատում: «Պետք է իմանալ ու լավ որոշել, թե որ սենատորներին է հարկավոր մոտենալ ու աշխատանքներ տանել նրանց հետ», – ասել է Փելոսին ու այսպես բացատրել հոդվածները Սենատ ուղարկելու գործը երկարաձգելու իր որոշումը:

ՄաքՔոնելը կարծում է, որ այն չի կարող ավելի հետաձգվել, քան հունվար ամիսը: Այնպես որ, ասում է նա, դատավարությունը Սենատում կանցկացվի եկող տարվա առաջին ամսվա ընթացքում, եւ ինչպես հանրապետականներն են ասում, Թրամփը կարդարացվի իրենց կողմից մեծամասնություն կազմող պալատում: