Ռուբեն Հայրապետյանի ու Լևոն Սարգսյանի թիկնապահները Մարտի 1-ին զենք են ստացել, կա տեսանյութ․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 19:15
Պուտինը գիտի՝ ռուսամետ ուժերը ՀՀ-ում իշխանության չեն գա, ուզում է՝ ԱԺ մտնեն, ՌԴ-ի շահերը պաշտպանեն․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 18:59
ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
21.04.2026 | 18:57
Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով. Reuters
21.04.2026 | 18:45
«Փորձել է վնասել դասարանցիներին». դասադուլ՝ աշակերտներից մեկի վարքի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.04.2026 | 18:35
ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
21.04.2026 | 18:27
Թրամփը հայտարարել է, որ սպասում է «ռմբակոծությունները» շարունակելուն, եթե չհաջողվի համաձայնության գալ Իրանի հետ
21.04.2026 | 18:18
Հայաստանը ողջունում է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը․ ԱԳՆ
21.04.2026 | 18:10
«Ուժեղ Հայաստանը» և «Ապրելու երկիրը» հուշագիր են ստորագրել // Հունգարիան դուրս չի գա ՄՔԴ-ից․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 18:05
Հրազդանի կիրճում կստեղծվի 5,5 կմ երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի․ ավագանին հավանություն է տվել նախագծին
21.04.2026 | 17:54
Եվրոպան ցանկանում է արդյունավետ կապեր Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով
21.04.2026 | 17:45
Ադրբեջանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց պաշտպանությունը. Amnesty International
21.04.2026 | 17:37
Ադրբեջանում առաջարկում են դադարեցնել Բելգիայի և Նիդերլանդների հետ միջխորհրդարանական խմբերի գործունեությունը՝ Արցախի բանաձևերի ընդունման պատճառով
21.04.2026 | 17:28
Առաջին անգամը չէ, որ աշխատավարձ ենք բարձրացնում․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 17:20
Թրամփը հայտարարել է, թե Իրանը բազմիցս խախտել է հրադադարը
21.04.2026 | 17:14
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

-Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ուժի մեջ թողեց երկրորդ նախագահի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու Առաջին ատյանի որոշումը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում դատարանի որոշումը։

-Որոշումն օրինական է, և իրականում գրավը ի զորու չէ կանխելու Ռոբերտ Քոչարյանի վարքի հնարավոր ռիսկը։ Ռոբերտ Քոչարյանի անձը քրեական գործի փաստական հիմքերից ելնելով այնքան պարզ է և հասկանալի, որ դատարանները կարողանում են ճիշտ կողմնորոշվել և հասկանալ, որ այն իրավիճակը, որում գործել է Ռոբերտ Քոչարյանը՝ որպես նախկին նախագահ, եթե նա այն ժամանակ այդպիսի ազատությամբ է օժտված եղել և ընդունել է համակարգային օրինախախտումները, ապա ներկա պահին իրենց սպառնացող վտանգի պայմաններում կարող է այլ դրսևորումներ ունենալ և դա փաստարկված է։

-Ոստիկանությունը երեկ տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները փորձել են համոզել Մարտի 1-ի գործով տուժողին՝ հրաժարվել կարգավիճակից, փոխել ցուցմունքը։ Եթե այս տեսանյութը չլիներ, դատարանը ուժի մեջ կթողնե՞ր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

-Ես չեմ կարծում, որ այդ տեսանյութը շատ վճռորոշ է եղել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշման օրինականությունը ստուգելու տեսանկյունից։ 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը 40 օր եղել է ՀՀ նախագահ, թույլ է տվել, որ կատարվեն տարաբնույթ կեղծիքներ, հո Ռոբերտ Քոչարյանն էր, որ ՀՔԾ-ում սկսվեց գործի քննությունը և այն ժամանակ գիտեին, որ չերյոմուխա կրակվել է, գիտեին, որ զորքը միջամտել է, և գործի իրական փաստական հանգամանքները աղավաղելուն ուղղված Ռոբերտ Քոչարյանի դերը շատ կարևոր է եղել, և կան բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներ, որ մեզ փաստահավաք խմբում այդպիսի ցուցմունքներ չեն տվել, որովհետև՝ հո միջազգային կառույցների առաջ խայտառակ չէի՞ն լինելու։

Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների վարքագիծը ամենօրյա ստուգման ենթարկեն, ապա կտեսնեք, որ նրանք բոլորը զբաղված են նմանատիպ արարքներով։ Նրանց մի մասին կարող եք հայտնաբերել մեր, Ստյոպա Սաֆարյանենց շքամուտքների մոտ, մյուսներին՝ տուժող Անդրանիկ Հարությունյանի հետ վեճը կազմակերպելու հետ։ Ուզում եմ ասել, որ սա եզակի տեսանյութ չէ, գիտեմ տուժողներին ակնհայտորեն սպառնալու դեպքեր։ Տուժողները շատ վրդովված են։ Այն, ինչ կատարվում է, Քոչարյանների սրտով է և նրանց գիտությամբ է կատարվում, որովհետև առանց իրենց գիտության իրենք կպատժեին իրենց կողմնակիցներին։

-Լևոն Քոչարյանն ասում է, որ դատարանի այսօրվա որոշման վրա ազդելու նպատակ է ունեցել այդ տեսանյութի հրապարակումը։

-Լևոն Քոչարյանն ուղղակի պաշտպանում է իր հորը, ես հասկանում եմ դա, բայց դա բացարձակապես կապ չունի։ Նախորդ անգամ Զաքար Հովհաննիսյանի քրոջ հետ դատարանից դուրս էինք գալիս, այդ նույն խմբավորումները առաջ են գալիս ոստիկաններից և սպառնալիքներ են հասցնում տուժողներին, անգամ վիրավորանք հասցրեցին, թե դուք 30 միլիոնով ձեր դիակները ծախել եք Նիկոլ Փաշինյանին, այսպիսի տհաճ և անմարդկային հայտարարություններ են անում, որից տուժողը սկսեց լացել։

-Օլիգարխների թիկնազորի մասնակցության վերաբերյալ մեկ անգամ չէ, որ ասվել է։ Ռուբեն Հայրապետյանը ինչ ներգրավվածություն է ունեցել Մարտի 1-ի գործում։ Վերջին օրերին երբ սկսվեց նրա և Անդրանիկ Քոչարյանի միջև փոխհրաձգություն, եղան մեկնաբանություններ, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված փաստահավաք խմբում Անդրանիկ Քոչարյանը հոգացել է, որ Ռուբեն Հայրապետյանի անունը չշոշափվի։

-Այդպես չէ, ես գիտեմ, որ նրանք պատանեկան տարիներին շփումներ են ունեցել, ես հարգում եմ մարդկանց ընկերությունը։ Անդրանիկ Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանին երբեք չի հովանավորել։ Եթե Ռուբեն Հայրապետյանին հովանավորեր, իրային պահեստներից վերցված համազգեստների հետ կապված մենք զեկույց էինք հրապարակել փաստահավաք խմբում, և նրա անունը չէր լինի։ Եթե Անդրանիկ Քոչարյանը ուզենար օգնել Հայրապետյանին, կուզենար օգնել։ Հետագայում, ՀՔԾ-ին հաջողվել է հարցաքննությունների միջոցով պարզել, իհարկե՝ տեսանյութ կա, որտեղ Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի թիկնապահները՝ քաղաքացիական համազգեստով մարդիկ զենքեր են ստանում, քրեական գործով քննություն է տարվել, և ՀՔԾ-ն իր քննության շրջանակում պարզել է այս հանգամանքները ևս, և այս կարգի ցուցմունքներ են առկա, որ զենք ստացողների մեջ կային այս-այս մարդկանց թիկնապահները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան