Էրդողանը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխմանը միտված աշխատանքները առավել ակտիվացնելու մասին

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային. գրում է ermenihaber-ը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները և ցանկանում է այս հարցը դուրս հանել քաղաքականության ոլորտից:

Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան առաջիկայում նոր քայլեր ձեռնարկելու՞ է այս թեմայի առնչությամբ, Էրդողանն ասել է, որ իր վարչապետության տարիներին Թուրքիան շատ լուրջ նախաձեռնությամբ է հանդես եկել:

«Անշուշտ, հակառակ կողմից (Հայաստան- խմբ.) այդպիսի լուրջ, շոշափելի պատասխան չստացանք: Մի որոշ ժամանակ այդ գործընթացը այսպես շարունակվեց, և ոչ մեկ էլ չկարողացավ բացել արխիվները: Չեն կարող բացել այն, ինչը չունեն: Նրանք Հարվարդում աննշան, սիմվոլիկ արխիվներ ունեն, Ֆրանսիայում նույնպես փոքր արխիվներ ունեն: Նույնիսկ Հայաստանը իր մոտ այդպիսի լուրջ արխիվ չունի: Մեր զինված ուժերի արխիվում այս պահին 1 մլնից ավել փաստաթուղթ կա»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ նախկինում բազմիցս առաջարկել են, որ Հայաստանից գիտնականների խումբ մեկնի Թուրքիա և հետազոտություններ անցկացնի, սակայն թուրքական կողմի այդ «մարտահրավերը» անպատասխան է մնացել: Ըստ Էրդողանի՝ հայկական կողմի՝ առաջարկը չընդունելու պատճառն այն է, որ նրանք տեսնում են և գիտեն, որ դա իրենց օգտին չի լինելու:

Էրդողանը նշել է, որ հաջորդիվ իրականացվելիք քայլերի շրջանակներում Թուրքիան խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի այս աշխատանքներով և խմբին ցանկության դեպքում կարող են միանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչները:

«Թուրքական պատմագիտական ընկերությունը այս հարցում շատ ավելի գործուն և ակտիվ  դարձնելով՝ պետք է մեր աշխատանքներն ավելի ուժեղացնենք փաստագրական ֆիլմերի (նյութերի) միջոցով: Ցանկանում ենքայս հարցը շատ ավելի ամուր հիմքերի վրա դնել՝ դրա վերաբերյալ որոշ ակադեմիական աշխատությունները քաջալերելով», -հայտնել է Էրդողանը: