Զբաղվածության խնդիրն օրակարգային է

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն վերջին 5 տարիների ընթացքում ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ունեցել է գործազրկության ամենաբարձր մակարդակը: Զբաղվածության խթանման նպատակով հանրապետությունում գործում են մի շարք պետական ու մասնավոր կենտրոններ, իրականացվում են տասնյակ նախաձեռնություններ, որոնք սակայն խնդրի լուծում դեռևս չեն երաշխավորում:

ՀՀ վարչապետը դեռևս օգոստոսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշված  էր. «2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով»:

Վերոնշյալ գրառմանն ի պատասխան՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սեփական թվերն էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․«Բացեք ԱՎԿ (Ազգային վիճակագրական կոմիտե) պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 000-ից դառնալով 253 000»։ Երկուսի գրառումները   լուսաբանվեցին  հայաստանյան լրատվամիջոցներում։

Փաստորեն, վարչապետն իր գրառման մեջ անդրադարձել էր 2019-ի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների թվին, որտեղ համաձայն ստորև ներկայացված  գրաֆիկի՝ կան տատանումներ: Սակայն այստեղ հատկանշական է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկ են համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատանք չունենալու դեպքում գրանցվում են զբաղվածության պետական գործակալության զբաղվածության կենտրոններում։ Հետևաբար հակված ենք պնդելու, որ այս թիվը չի արտացոլում երկրում բնակվող գործազուրկների ամբողջական պատկերը։

Ըստ ՎԿ-ի վերջին տվյալների՝ 2019-ի հոկտեմբերին աշխատանք է փնտրում 83 463 մարդ, որից գործազուրկ էր 61 926-ը: 2018-ի հոկտեմբերին աշխատանք է փնտրել       81 718, որից գործազուրկ էր 65 136: Ակնհայտ է, որ այս տարի ավելացել է աշխատանք փնտրողների թիվը՝ 1 745-ով, իսկ գործազուրկներինը նվազել է 3 210-ով: Այժմ դիտարկենք 2019-ի 10 ամիսների ցուցանիշները.

Ու չնայած զբաղվածության գերակա խնդիրը պետության հոգածության ներքո է, սակայն դեռևս  շատ կան թյուր ու կամայական մոտեցումներ՝ հատկապես մասնավոր հատվածում․ սկսած տարիքային սահմանափակումներից՝ մինչեւ սեռային եւ այլ խտրական մոտեցումներ։

 

Արմինե Ստեփանյան