100 համամասնական, 50 մեծամասնական. «Վրացական երազանքի» նոր առաջարկը ընդդիմությանը

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխող «Վրացական երազանք»  կուսակցությունը ընդդիմությանն առաջարկում է պահպանել ընտրական խառը համակարգը՝ միևնույն ժամանակ ավելացնելով համամասնական կարգով ընտրվող պատգամավորների քանակը: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հրավիրած արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իշխանության առաջարկը ենթդրում է համամասնականի մասնաբաժինը համակարգում հասցնել 2/3-ի. գրում է aliq.ge-ն:

«Այս առաջարկի շուրջ համաձայնության հասնելու դեպքում համամասնական կարգով կընտրենք 100 պատգամավոր՝ 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատների քանակը կնվազի՝ դառնալով 50, նախկին 73-ի փոխարեն»,- հայտարարել է Թալակվաձեն:

Խորհրդարանի նախագահի խոսքով, առկա իրավիճակից ելնելով «Վրացական երազանքի» թիմը կարողացավ կոմպրոմիսային և օպտիմալ որոշում ընդունել և ներկայացնել: Նա դիմում է ընդդիմությանը՝ կոչ անելով նրանց միանալ հարցի քննարկմանը և վերջացնել ընտրակարգի վերաբերյալ խառնաշփոթը:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև տեղի ունեցավ 4-րդ հանդիպումը, որտեղ իշխանությունը առաջին անգամ ներկայացրեց իր առաջարկը: Նախկին հանդիպումների ընթացքում ընդդիմության առաջարկներին իշխանությունը կտրականապես դեմ էր: