Արարատի մարզում գյուղատնտեսական մթերքի շուկա կգործի․ Գարիկ Սարգսյան

Լուրեր

06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Բոլորը

Գյուղատնտեսության ոլորտում լավ արդյունքներ ենք գրանցել՝ 2019 թվականին խաղողի մթերման ծավալները, գրեթե, կրկնակի ավելացել են: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ խաղողի մթերումը կազմել է 110.000 տոննա՝ 2018 թվականի 62.623 տոննայի դիմաց:

Մարզպետը նշեց, որ անցնող տարում ավելացել են նաև ջերմոցային տնտեսությունների թիվը, և եթե 2018 թվականին դրանք կազմել են 320 հա, ապա 2019 թվականին դրանց թիվն ավելացել է՝ կազմելով 360 հա: Ոռոգման սեզոնին, մարզպետի հավաստմամբ, լուրջ խնդիրներ ևս չեն ունեցել։ Ասուլիսի ընթացքում նա խոսեց նաև «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ներդրումային ֆորումի մասին և նկատեց, որ ֆորումի ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնցից այս պահին 3 խոշոր ծրագրերն են իրականացվում։

«Երևան-Երասխ ավտոճանապարհի վրա՝ Մխչյան համայնքի հարակից տարածքում կառուցվում է 11 հեկտար մեծությամբ գյուղատնտեսական՝ մանրածախ և մեծածախ գյուղմթերքի շուկա, որը կարող է միացնել Մասիսի ու Արտաշատի տարածաշրջանները: Նախատեսվում է կառուցել նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, հյուրատուն։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են, և այն բացվելու է հաջորդ տարի»,- ասաց մարզպետը։

Գարիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ երկրորդ խոշոր ծրագիրը մարզի Քաղցրաշեն համայնքում է իրականացվում, գործարարի կողմից իրականացվում է խաղողի այգիների տնկում, կառուցվում է գինու և կոնյակի գործարան։

«Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերում է սոյայի աճեցմանը: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել վերամշակման գործարան, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեց Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ մարզում վերականգնվում է նաև բամբակագործությունը։ Մարզպետը նաև նշեց, որ տարիների ընթացքում կուտակած պարտքերն են մարել «Արտաշատի», «Վեդու», «Արարատի» ԲԿ-ները: