Անշարժ գույքի առքուվաճառքի 4 990 գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հաճախ ենք լսում լուրեր, թե օտար երկրի քաղաքացիները մայրաքաղաքում ձեոք են բերում բնակարաններ կամ առուվաճառքի կողմ են հանդիսանում: Ի դեպ՝ նման վիճակագրություն Կադաստրի կոմիտեն վարում է 2018-ից, համաձայն որի 2018 –ի ընթացքում Հայաստանում անշարժ գույքի 4 990 առուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները։ Դա կազմել է հանրապետությունում իրականացված ընդհանուր առուվաճառքի գործարքների 10.9 %-ը։ Նախորդ տարիների մասին վիճակագրությունը բացակայում է, ուստի շարժը տեսանելի չէ:

Օտարերկրացիներն անշարժ գույք գնելիս նախապատվությունը տալիս են առավելապես Երևանին. 1 743 անշարժ գույքի կազմում 63.2 %-ը բաժին է ընկել Երևանին։ Համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն նաև Կոտայքը՝ 11.1 % և Արմավիրը՝ 7.4 %:

 

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ անշարժ գույքի գործարքների կազմում մեծ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կշիռը։ Գնորդներ և վաճառողներ կան նաև ԱՄՆ-ից, Իրանից, Սիրիայից, եվրոպական պետություններից և այլն:

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի թիվը 2018-ին կազմել է 1 743: Նշենք, որ 1 581 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 162-ի դեպքում՝ և գնորդ, և վաճառող:

1 743-ից 877-ը գնել են Ռուսաստանի քաղաքացիները։ Ի դեպ՝ նրանց թվում կարող են լինել հենց մեր հայրենակիցները, որոնք ապրում են արտերկրում և հանդիսանում են այդ երկրների քաղաքացիներ։ Սակայն նման վիճակագրություն մեզանում չկա։

Փաստենք միայն, որ 2019-ի հոկտեմբեր ամսում օտարերկյա քաղաքացիները Հայաստանում գնել են 243 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 419. կատարվել է 662 գործարք: Ակնհայտ է, որ 2019-ին օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված առուվաճառքի ցուցանիշը կգերազանցի 2018-ի ցուցանիշը՝ 4 990-ը:
Արմինե Ստեփանյան