Մարզպետարանից «դաբրոներ» ոչ մեկ չի կարող ունենալ․ Գարիկ Սարգսյանը՝ մրցույթների անցկացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն խնդրին, որ իրենց շատ հաճախ գալիս են բողոքներ այն մասին, որ պատշաճ մրցույթներ չեն կազմակերպում դպրոցի տնօրենների, ուսուցիչների կամ այլ աշխատակիցների համար։

«Մեր սիրելի հայրենակիցներին ցանկանում եմ փոխանցել հետևյալը, որ մեր կողմից ոչ մեկ չի հովանավորվում, մարզպետարանից «դաբրոներ» ոչ մեկ չի կարող ունենալ։ Մրցույթները կազմակերպվում են մաքսիմում ազատ, թափանցիկ, եթե նույնիսկ հավակնորդներն իրենց հայտը ներկայացնելիս դպրոցներում կստանան հետևյալ պատասխանը, որ այ, էսինչ մեր մյուս կոլեգայի համար մարզպետարանից «դաբրո» կա, անպայման դիմեք մեզ, դրանք հերյուրանքներ են։ Չի կարող այնպես լինել, որ մրցույթին դիմած հավակնորդի որևէ մեկը մերժի կամ ինչ-որ պատճառով փորձեն հետ պահել այդ մրցույթին մասնակցելու իրավունքից։ Մենք շատ խիստ ենք այս հարցում»,- նշեց Գարիկ Սարգսյանը։

Մարզպետը նկատեց, որ իհարկե, գիտեն՝ դպրոցներում ունեն խնդիրներ, որոնք դեռևս նախկինից են ժառանգել։

«Այն ժամանակ գործել է մաղարիչների, ծանոթների, կոռուպցիոն այլ մեխանիզմներ, որոնք այսօր բացառված են։ Եթե ինչ-որ մարդիկ, ինչ-որ դպրոցի տնօրեններ կփորձեն իրենց ցանկալի անձանց անցկացնեն այդ մրցույթներում, և այդ ֆակտորը կփորձեն կապել մարզպետարանի հետ կամ մարզպետի ֆակտորը շահարկել, կարժանանան շատ խիստ և համարժեք գնահատականի»,- ընդգծեց Գարիկ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։