Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ.

«Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ և վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը:

Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան լրջորեն վերաբերվող համակարգ:

Ժամանակակից աշխարհը առաջ է շարժվում խելահեղ արագությամբ: Դրան զուգահեռ՝ մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն ավելանում ու բարդանում են, այլև փոխում իրենց բնույթն ու դրսևորման ձևերը: Սակայն անփոփոխ է մնում ազգային, պետական շահը, որը պետք է լինի յուրաքանչյուրիս և, հատկապես, ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների աներեր ուղեցույցը:

Անվտանգության մարմինների գործունեության առանցքում են երկրի ինքնիշխանության, անվտանգության ու տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանությունն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովումը: Շատ բան է կախված նաև անվտանգության ծառայության համակարգի յուրաքանչյուր աշխատակցի նվիրումից, անձնական գործողություններից, պարտքի ու պատասխանատվության գիտակցումից, արհեստավարժությունից, բարոյական կերպարից:

Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների ու գաղափարների մրցավազքը և մրցակցությունը, պետք է կարողանալ արդյունավետ համադրել փորձը, գիտելիքը և տեխնոլոգիաները:

Մեծարելով ծառայության վետերաններին, այսօր մենք արժանին ենք մատուցում մեր հայտնի ու անհայտ հերոսներին, անտեսանելի ճակատի մարտիկներին, վերհիշում ենք Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին, նրա մարտական ընկեր, զինակից ու կողակից Գոհար Վարդանյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին, Աշոտ Հակոբյանին, մեր ժողովրդի շատ մյուս ներկայացուցիչներին, որոնք մեծ ծառայություններ են մատուցել արտաքին հետախուզության արդյունավետ գործունեության, պետական անվտանգության ապահովման գործում։

Ծառայության վետերաններն այսօր իրենց հարուստ փորձն ու հմտությունը, լավագույն ավանդույթները հաջողությամբ փոխանցում են երիտասարդներին։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ ձեր դժվարին աշխատանքում, խաղաղություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին»: