Էժանագին դեդեկտիվ է հիշեցնում․ Լևոն Քոչարյանը՝ Ոստիկանության տարածած տեսանյութի և իր մասնակցության մասին

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Ոստիկանության տարածած տեսանյութին, որտեղ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին է հանդիպել և գործարք առաջարկել ցուցմունքից հրաժարվելու փոխարեն, ասաց, որ այդ ամենը իրեն էժանագին դեդեկտիվ է հիշեցնում․ «Ես մոտավոր հասկացել եմ՝ ում մասին է խոսքը, ինքը եկել է դատերին, իր աջակցությունն է առաջարկել մեզ մի քանի ամիս առաջ, բայց ծիծաղելի է, հասկանում եք, անգամ այդպիսի ցուցմունք էլ չկա, որը մենք ցանկանայինք փոխել, մեծ մասը մեզ հետ էլ կապ չունի։ Աբսուրդ է անգամ մտածելը, որ մարդ օրենքի խախտման գնար մի մարդու միջոցով, որին մի քանի ամիս է ինչ ճանաչում է։ Ես անգամ այդ մարդու ազգանունը չգիտեմ։ Պրիմիտիվ բեմականացում է, էժանագին դեդեկտիվ»։

Factor.am-ին տեղեկություններ էին փոխանցվել այն մասին, որ իրավապահների ձեռքի տակ առկա է նաև Լևոն Քոչարյանի մասնակցությամբ ձայնագրություն, որտեղ ինքն է առաջարկում տուժողին գործարքի գնալ։ Այս կապակցությամբ մեր հարցին ի պատասխան՝ Լևոն Քոչարյանն ասաց․ «Բացառված է։ Ես երբևիցե ոչ մեկի հետ ոչ հանդիպում եմ ունեցել, ոչ էլ երբևէ որևէ մեկի հետ նման թեմայով խոսել եմ»։

Հարցին, թե իսկապես «պերեվառոտի» եք պատրաստվում, ինչպես ասվում է վերը նշված տեսանյութում, Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Մարդիկ եթե գալիս են՝ մասնակցում են ինչ-որ բաների, և որ հայրս քաղաքականության մեջ է, երևի հույս կամ ցանկություն ունեն, որ մի օր իշխանափոխության մաս կկազմեն, բայց խոսել պերեվառոտից աբսուրդ է»։

Լիլիթ Շաբոյան