Թուրք ղեկավարները կարող են հարձակման հրաման տալ, ռուսական բանակը ինչպես միշտ՝ կուշանա․ Վովա Վարդանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
12.06.2026 | 20:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Հետընտրական Հայաստան․ ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 19:55
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
12.06.2026 | 19:41
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 19:28
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից հրապարակված համաձայնագրի պայմանները ճշմարտության հետ կապ չունեն
12.06.2026 | 19:13
ՔԿԾ-ն նպատահակարմար չի գտնում թույլատրել նկարահանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները. Factor TV-ի դիմումը մերժվել է
12.06.2026 | 19:00
ԵՏՄ-ում համակարգային փլուզում կլինի ՀՀ-ի բացակայության պատճառով․ ՌԴ-ին ձեռնտու չի մեզ վնասելը․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:56
ՌԴ-ն այս սահմանափակումներով փորձում է բիզնես դաշտի մոտ բողոք առաջացնել ՀՀ կառավարության դեմ․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:38
Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC
12.06.2026 | 18:27
Թիերին Անրին նշել է՝ որ ֆուտբոլիստին արժե հետևել ԱԱ-2026-ում
12.06.2026 | 18:19
Փորձ է արվում բռնանալ ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքին. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:13
Անվավեր ճանաչվեցին ևս մեկ տեղամասի քվեարկության արդյունքներ Երկրաշարժ Ադրբեջանում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ

– Դեկտեմբերի 17-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի Կոթի, Բաղանիս գյուղերի, հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ Բաղանիսի գյուղապետի՝ օգտագործվել են խոշոր տրամաչափի զենքեր, գնդացիրներ: Փակվել էր Երևան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ի՞նչ տեղեկություններ ունեք, ինչպե՞ս եք մեկնաբանում։

– Կոթիի գյուղապետն ասել է, որ գյուղում հարսանիքը չի ընդհատվել կրակոցներից։ Թուրքը այդ գերիշխող դիրքից կարողանում է ճնշում գործադրել հայկական 17 բնակավայրերի վրա, այդ դիրքը պետք է օրերից մի օր գրավվի և ամրապնդվի որպես հայկական զորախմբերի տրամադրության տակ գտնվող տարածք, միանշանակ: Բայց երբ, դա ՊՆ-ի խնդիրն է։ Այդ հարցը լուծում է ուզում, որովհետև միջպետական ճանապարհ է կրակի տակ պահում։

– Նույն Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ վերջին 20 օրում երկրորդ անգամ է կրակահերթ արձակվում, վերջինը հոկտեմբերի 30-ին էր։ Սա ինչպե՞ս հասկանալ։

– Թուրքի ակտիվությունը բացատրվում է նրանով, որ այդտեղ ոչ համարժեք, խոցելի վիճակում ենք, մեր բազմաթիվ բնակավայրերի առջև կանգնած է մի քանի թուրքական գյուղ։ Մեր բնակավայրերը շատ են, իրենցը՝ քիչ։

– Դիրքային ինչպիսի՞ հարաբերակցություն է Հայաստան-Ադրբեջան սահմանագծում։ Դիրքերի համար պայքարը մշտապես է մղվում: Հայկական կողմը հայտարարում է՝ առավելությունը մեր ձեռքին է, ադրբեջանցիներն իրենց են առավել դրական դիրքեր վերագրում։

– Դիրքային առավելությունը Նոյեմբերյանի հատվածում իրենց կողմն է, որովհետև Օդունդաղ սարը, որը մենք ժամանակին չկարողացանք պահել և ամրապնդել որպես հայկական դիրքերի համար լավ, հարմար տեղ, շատ բարձր է և տեսանելիության դաշտում է պահում բազմաթիվ բնակավայրեր։ Դրա համար եմ ասում՝ այդ սարի հարցը լուծել է պետք։ Դրա համար մենք նաև օրինական հիմքեր ունենք, որովհետև ադմինիստրատիվ փոխանակմամբ է անցել թուրքերին։ Եթե կարողանանք այդտեղ մեր հայկական դիրքերը դնել, այդ դեպքում մեզ ոչ մեկը չի կարողանա ասել, թե խախտել ենք Ադրբեջանի սահմանները։

– Ադրբեջանական կողմից Տավուշի սահմանը հսկում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, Հայաստանի ոստիկանության ներքին զորքերն այս կողմից են։ Սրանք միմյանց հավասարակշռո՞ւմ են, ճի՞շտ որոշում էր ոստիկաններին ներգրավելը։

– Ցանկացած ուսադիր կրող սպայի պարտադիր սահման տանել է պետք՝ լինեն ոստիկանական, թե ԱԻՆ-ի ուժեր։ Տավուշի մարզում կա ԱԻՆ օպերատիվ խումբ, որ գտնվում է սահմանին։ Այնքան էլ հավասարազոր ուժեր չեն, քանի որ ադրբեջանական կողմի «Ղազախ» սահմանապահ դիվիզիան շատ ավելի տեխնիկապես հագեցված է, ավելի լավ զենքեր ունի, բայց հաշվի առնելով մեր ոստիկանության ուժերում ընդգրկված մեր հայրենակիցների ոգևորվածությունը և հաշվի առնելով իրենց ձեռք փորձը՝ մենք առավելություն ունենք իրենց սահմանապահ զորքերի նկատմամբ:

– Միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին հաճախ են լինում, վերջին տարում, ըստ պաշտոնական վիճակագրության, զոհերը սահմանին հակառակորդի գնդակից ավելի քիչ են։ Ինչքանո՞վ է այսօր առկա պատերազմի կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:

– Պատերազմը չի դադարել 1989 թվականի ամռանից, երբ մերձկասպյան թուրքերը հարձակվեցին հայերի վրա։ Ակտիվ ռազմագործողություններ կարող են լինել ցանկացած պահի, շատերին թվում է՝ պետք է լինի գեոպոլիտիկ խաղացողների թույլտվությունը, բայց պատերազմը կարող է վերսկսվել ներքևից, սովորական փոխհրաձգությունը կարող է բերել լուրջ գործողությունների, բախումների։ Մասշտաբային ռազմական գործողություններ ցանկացած պահի կարող են սկսվել։

– Այսօր գնահատվա՞ծ է Թուրքայի՝ Հայաստանի վրա հնարավոր հարձակման վտանգը, և ընդհանրապես՝ ինչքանո՞վ է դա իրական: Եվ, Ձեր գնահատմամբ, ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության խնդի՞րն է լուծում, թե՞ Ռուսաստան պետության աշխարհաքաղաքական խնդիրները։

– Ռուսական ռազմաբազան փակում է այն ծակը, որը մենք թամբալության արդյունքում առաջացրել ենք մեր պաշտպանական համակարգում։ Այն ժամանակ մեր մեջքը բավականին անպաշտպան էր։ Ռազմաբազայի՝ այնտեղ գտնվելով՝ մենք կարողացանք ստանալ ռուս Շապաշնիկովի հայտարարությունը՝ Թուրքիայի վրա մատ թափ տվող, որ ՌԴ-ն հիմա թուլացած է, բայց միջուկային զենք ունի, որը մեզ պաշտպանեց Քարվաճառի ազատագրումից հետո, որ թուրքական բանակը չներխուժեց Հայաստան։ Բայց այդ հրամանը ցանկացած պահի ներկա կամ ապագա թուրք ղեկավարները կարող են տալ, և հավատացնում եմ ձեզ, հարգելինե՛րս, ռուսական բանակը, ինչպես միշտ, կա՛մ երեք օր կուշանա, կա՛մ չորս, կա՛մ էլ վաթսուն։ Երեք օրում հնարավոր է ամբողջ Հայաստանը տանկով չափել։ Երևանի մատույցները 18 կիլոմետր են հեռու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան