Նույնն է, թե ասեն Մարիամ Փաշինյանի համար կալաշնիկովի ավտոմատներ ու զրահաբաճկոն է ձեռք բերվել․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
29.11.2026 | 16:21
Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:17
Առատ ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կշարունակի նվազել
29.11.2026 | 16:02
Ընտրության ընթացքը Նոյեմբերյանի 37/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

2018 թվականին մեքենաներ են ձեռք բերվել, և այդ մեքենաները ձեռք չեն բերվել իմ ընտանիքի անդամների համար, այդ մեքենաները ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար Պետական պահպանության ծառայության համար։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես այն ժամանակ նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել, որովհետև դա իմ գործառույթը չի եղել։ Ինչո՞ւ են այդ մեքենաները ձեռք բերվել, որովհետև ՀՀ սահմանված օրենքով պարտադիր պետական պահպանության ենթակա անձանց թիվն ավելացել է, այսինքն՝ ի հայտ են եկել նոր մարդիկ։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի անվտանգությունը շարունակում է ապահովել, նախկինում պաշտոնավարածների անվտանգությունը, այսինքն՝ էլի են մարդիկ ավելացել, որոնց պետական պահպանությունն իրականացնելն օրենքով պարտադիր է։ Էդ նույնն է, թե ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար կալաշնիկովի ավտոմատներ, զրահաբաճկոններ, ռադիոկապ է ձեռք բերվել և այսպես շարունակ։ Այս մեքենաները ձեռք են բերվել օրենքով սահմանված գործառույթն իրականացնելու համար»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։