«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» ընկերությանն արտոնություն տրվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 530-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը։

Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ սրանով առաջարկվում է մաքսատուրքից ազատման արտոնություն տալ «ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» ընկերությանը, որը գործում է Արարատի մարզում։

«Կազմակերպությունը տեքստիլ ոլորտում արտադրությամբ է զբաղվում 2017 թվականից, նախկինում ունեցել է Կառավարությունից ստացված արտոնություն, այս հայտով դիմել է ավելի քան 10 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների ներմուծման հարկից ազատելու խնդրանքով։ Այս ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու է ևս 110 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձի չափը՝ 192 հազար դրամ»,- տեղեկացրեց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը Կառավարությանը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս առաջարկով առաջարկվում է վերաբաշխում կատարել պետական բյուջեի շրջանակներում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի միջև։

«Ծրագրերից մեկը, որ իրականացվում է, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրն է, իրականացվում է ավելի մեծ ծավալով, քան նախատեսել էինք ի սկզբանե»,- տեղեկացրեց Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ թվերից երևում է, որ գյուղատնտեսական վարկերի ակտիվացում է նկատվել։

Մանրամասները՝ տեսանյութում։