Սենատի հանձնաժողովը հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին օրինագիծը

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Չորեքշաբթի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց մի օրինագիծ, որը թույլ կտա խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, բայց դեռ պարզ չէ, թե երբ կարող է այդ փաստաթուղթը ամբողջությամբ քվեարկության դրվել Սենատում. գրում է amerikayidzayn.com-ը:

Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո հանձնաժողովը սատարեց այս նախաձեռնությանը ՝ 17 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած սենատորներն են հանրապետականներ Ջիմ Ռիշան, Ռոնա Ջոնսոնը, Ռենդա Փոլան, Ջոնի Այզեքսոնը և Ջոն Բարասոն:

Օրինագիծը պետք է հաստատվի ամբողջ Սենատի կողմից, որից հետո այն կդրվի նախագահ Թրամփի սեղանին ստորագրության համար, ով կարող է ստորագրել կամ արգելափակել օրենքը:

Սենատորները, ներառյալ հանրապետականները, երկար ժամանակ հորդորում են նախագահ Թրամփին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ ՝ ԱՄՆ ընտրություններին իրենց միջամտության, Ուկրաինայի դեմ ագրեսիայի և սիրիական քաղաքացիական պատերազմում ունեցած դերի համար:

Փետրվարին հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի և հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ Բոբ Մենենդեսի կողմից ներկայացվեց մի նախագիծ, որը կոչվում է «Ամերիկյան անվտանգության պաշպանությունը Կրեմլի ագրեսիայի ակտից (DASKA)»: Գրեհեմը այս նախաձեռնությունն անվանել է «պատժամիջոցներ դժոխքից», քանի որ այն նախատեսում է կոշտ և ավելի լայն պատժամիջոցներ:

Այս պատժամիջոցները կարող են ներառել ռուսական բանկերը, որոնք աջակցում են արտաքին ընտրությունների միջամտությանը, կիբերսեկտորն ու այլ ոլորտներ: Խիստ միջոցներ են նախատեսվում նաև Ռուսաստանի նավթի և գազի ոլորտների համար: