Հերթական դժբախտ պատահարը՝ գազի անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սույն թվականի դեկտեմբերի 18-ին շմոլ գազից թունավորման դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 27-ամյա բնակիչ:

Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով:

Սակայն Գորիսում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ընկերությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել դեպքի շատ կարևոր մանրամասներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի մասնագետների կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներից ելնելով.

– բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից,

– խոհանոցի ծխատար ուղու մեջ տեղադրված է եղել անցքերով թիթեղյա խոչընդոտ, որը էականորեն սահմանափակել է ջրատաքացուցչից ծխագազերի դուրսբերումը,

– փայտի համար նախատեսված վառարանի ծխատարը դուրս էր հանված խոհանոցի պատուհանի վերնափեղկից, որը փակված էր մետաղյա թիթեղով, ինչը իր հերթին սահմանափակել էր բնակարանի օդափոխությունը:

            Հարկ ենք համարում նշել նաև, որ իրավապահների ներկայությամբ ձայնաազդանշանային սարքը միացվել է էլեկտրասնուցմանը և գործարկվել է ջրատաքացուցուցիչը, 7 րոպե անց ազդանշանային սարքը գործել էր՝ փակելով բնական գազի մուտքը բանակարանի գազասպառման համակարգ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն կրկին զգուշացնում և պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:

 

  1. Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:

 

  1. Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:

        Կրկին հիշեցնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման պատասխանատվությունը առաջին հերթին կրում է բաժանորդը: