Թուրքիայի մեջլիսի նախագահը Բաքվում խոսել է Արցախից ու Հայոց ցեղասպանության բանաձևից

Լուրեր

06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովին (TURKPA) մասնակցելու նպատակով գտնվում է Ադրբեջանում: Վեհաժողովում ելույթ ունենալիս Շենթոփն անդրադարձել է միաժամանակ և՛ արցախյան հակամարտությանը, և՛ օրեր առաջ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Արցախի հարցում մեջլիսի նախագահը կրկնել է ամեն առիթով թուրք պաշտոնյաների կողմից հնչեցվող ադրբեջանամետ լուծման թեզերը՝ մասնավորապես ասելով: «Մենք միշտ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքը հարգելու համատեքստում: Ցավով ենք ընդունում այս հարցում աշխարհի անտարբերությունը և hայերի օգտին ընդունվող բանաձևերը»,- ասել է Շենթոփը:

Անցում կատարելով Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իրենք ճիշտ չեն գտնում այդպիսի հարցերում խորհրդարանների կողմից որոշումներ կայացնելը:

«Այստեղ ոչ վաղ անցյալում մեծ կոտորած (նկատի ունի Խոջալուի դեպքեր-խմբ.) է տեղի ունեցել: Ցավալի է ու քննադատության արժանի այն, որ դրա մասին չեն խոսում կամ մոռացել են: Եթե կոտորածների խնդրում չորդեգրվի անկողմնակալ և սկզբունքային դիրքորոշում ու կիրառվեն երկակի չափանիշներ, ապա աշխարհում հնարավոր չի լինի ապահովել խաղաղություն ու անվտանգություն: Մենք ճիշտ չենք համարում խորհրդարանների կողմից պատմական թեմաների վերաբերյալ որոշումներ կայացվելը: Այդ որոշումը քաղաքական է»,- եզրափակել է Շենթոփը: