Հայաստանի մի շարք քաղաքային բնակավայրերում կստեղծվեն տեխնոպարկեր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր: Նախարար Դավիթ Լոքյանը, անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, նշել է, որ քառակողմ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի մի շարք քաղաքային բնակավայրերում ստեղծել տեխնոպարկեր: «Հայաստանում և Արցախում «Փյունիկ» հիմնադրամի ծավալած աշխատանքին լավատեղյակ եք, և այսօր ստորագրված համաձայնագրի արդյունքում մեր երիտասարդները 9 ամսից մինչև 1 տարի ուսուցում են ստանալու: ՀՀ ԿԳ և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները պետք է ապահովեն շենքային պայմանները, իսկ «Փյունիկ» հիմնադրամի օժանդակությամբ «Կաճար տեխնոպարկ» ընկերությունը պետք է դրանք վերանորոգի, հագեցնի համապատասխան սարքավորումներով»,-ասել է Դ. Լոքյանը` ընդգծելով, որ առաջին նման կենտրոն բացվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, որտեղ շուրջ 300 երիտասարդ է վերապատրաստվելու: «Շուրջ 20 քաղաք արդեն ունենք առանձնացված, որոնք հերթականությամբ ներգրավվելու են այս գործընթացում, և հաջողության պարագայում ծրագիրն ավելի ընդգրկուն է դառնալու»,-ասել է Դավիթ Լոքյանը:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Արմեն Մանուկյանը, իր խոսքում կարևորելով կառավարության հետ համագործակցությունը, նշել է, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համակարգեր, որոնք թույլ են տալիս մարդուն ոչ թե գնալ աշխատանքի վայր, այլ աշխատավայրը մոտեցնել իրեն: «Մեր խնդիրն է ունենալ մարդ, որը բարձր որակավորմամբ կկարողանա աշխատել եվրոպական շուկաների համար: Սկսում ենք մի ծրագիր, որը մեր երիտասարդներին տրամադրելու է համապատասխան գործիքային միջոցներ ու գիտելիքներ, որոնց միջոցով էլ նրանք կկարողանան դրսևորել իրենց կարողությունները: Ծրագրի իմաստը բարձր տեխնոլոգիաների ուսուցումն է, ինչպես նաև աշխատանքով ապահովումը տեխնոպարկի ներսում. մարդը ֆիզիկապես գտնվելու է տեխնոպարկում, իսկ վիրտուալ գործիքակազմի օգնությամբ աշխատելու է եվրոպական և ամերիկյան շուկաներում»,-ասել է Ա. Մանուկյանը:

Նշենք, որ համաձայն ստորագրված փաստաթղթի` ՏԿԶ և ԿԳ նախարարությունները պարտավորվել են ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող որոշ գույք անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Փյունիկ» հիմնադրամին և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ին: Վերջիններս էլ նախատեսված տարածքներում հիմնելու են տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի և տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ: Դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվելու են բարձր տեխնոլոգիական գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն են ստեղծելու ուսումնառություն անցած անձանց տեխնոպարկում ապահովել համապատախան գործունեությամբ և տարածքներով: «Փյունիկ» հիմնադրամը և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ պարտավորվել են իրենց տրամադրվելիք տարածքներում իրենց միջոցների հաշվին կատարել ընթացիկ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել համապատասխան տեխնիկայով: